Աշխատանքային նախագիծ Կոմիտասյան օրեր

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին և ոճին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Ստեղծել Կոմիտասյան երգերի կարաոկեներ, դասարանական աուդիոնյութեր
Դասարանական համերգների կազմակերպում

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա

Կոմիտասյան երգեր

1.Հայր մեր

2.Այբ,բեն,գիմ

3.Կաքավիկ

4.Լորիկ

5.Ձիուկ

Մի երգի պատմություն. սովորողներն անհատական բլոգներում պատմում են Կոմիտասյան իրենց սիրելի երգերի մասին:

Գույներ. ջրաներկով նկարում ենք Կոմիտասյան երգերի, երաժշտության ներքո:

Կարող ենք աշխատել նաև բակում,  խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ երգի ներքո: Երեխաները կնկարեն այն, ինչ կզգան, ինչի մասին կմտածեն այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

Քանի որ սովորողներն ունեն անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ, կարող ենք նաև աշխատել համակարգչային Paint ծրագրով, որին երեխաները շատ վարժ տիրապետում են: Յուրաքանչյուրն ընտրում է կոմիտասյան երգից ամենասիրելի հատվածը /տողը/ և նկարում: Այդ նկարների օգնությամբ ստանում ենք կարաոկեների էջերը և պատրաստում երգ-կարաոկեները:

Կոմիտասյան օրեր

<<Կոմիտասյան օրեր>> նախագծի ընթացքում երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ իրականացրեցինք ստեղծագործական աշխատանք Կոմիտասի երաժշտության ներքո:

Կոմիտասի երգացանկից սովորողներն ընտրեցին իրենց հոգուն հարազատ մի երգ և սկսեցին բլոգներում շարադրել ,թե ինչու են նախընտրում այդ երգերը:

Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել և նրանց մեջ սերմանել սեր Կոմիտասի երգերի նկատմամբ:

Քայլարշավ Հրազդանի կիրճով

Երկարացված օրվա կազմակերպիչներս հայրենագիտական և ճանաչողական քայլարշավ կատարեցինք տիար Բլեյանի և Արմինե Թոփչյանի ուղեկցությամբ:Քայլարշավը սկսեցինք Նոյ գինու և կոնյակի գործարանի տարածքից:Թեև այն գտնվում է մեր քաղաքամայր Երևանի կենտրոնում,այդուհանդերձ մեզ համար դեռևս չբացահայտված տեղանք էր:Լինելով թանգարանային տարածք,այն շատ աղտոտված էր,Զանգու գետը`մամռակալված:

Անմասն չմնացինք նաև մեր հայրենակիցների հյուրասիրությունից:

Այսքանով ավարտեցինք մեր քայլարշավը,հույս ունենալով,որ մոտ ապագայում կունենանք ավելի մշակված և խնամված տարածքներ:

 

Թեժառույք. բարձունքի նվաճում

Բարձունքի նվաճում նախագծի շրջանակում իրականացրեցինք ուսումնական ճամփորդություն դեպի Մեղրաձոր,Թեժառույք:3.2 դասարանը ողջ ճանապարհին անհամբերությամբ սպասում էր մեր տեղ հասնելուն և բարձունք նվաճելուն: Տղաները ,լինելով ֆիզիկապես կոփված,հեշտությամբ էին հաղթահարում բարձունքը,միևնույն ժամանակ օգնելով նաև աղջիկներին:Այնուհետև մտանք վանք,որտեղ մեր սեբաստացիներին տեղեկություններ հաղորդեցինք վանքի պատմության,կառուցման և անվան ստեղծման մասին:Վանքի կանաչապատ բակում մի փոքր լուսանկարվելուց,ընթերցումներ կատարելուց հետո մեծ ոգևորությամբ և լի տպավորություններով ետ վերադարձանք:

Քայլարշավ Երևանում

Մենք `երկարացված օրվա կազմակերպիչներս, տիար Բլեյանի եւ Արմինե Թոփչյանի ուղեկցությամբ ուսումնական քայլարշավ կատարեցինք դեպի Հրազդանի կիրճ: Քայլարշավը սկսեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից եւ շարունակեցինք մինչեւ Ծովակալ Իսակովի պողոտան: Այդ ընթացքում տիար Բլեյանի շնորհիվ մենք շատ տեղեկություններ ստացանք այդ գեղեցիկ, միեւնույն ժամանակ լքված տարածքի մասին : Քայլարշավը շարունակեցինք դեպի Սեյրանի բարձունք, որտեղից էլ հիացանք լճի գեղեցկությամբ: Տպավորություններով լի վերադարձա դպրոց `անհամբեր սպասելով ուսումնական հաջորդ քայլարշավին:

 

Ես.ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի նպատակը՝ Սովորողը իր մտքի բանավոր ձևակերպմամբ, ներկայանում է մեդիամիջավայրում, ինչպես նաև ծանոթանում է իր ընկերների ինքնապատումներին:

Խնդիրները՝

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի զարգացում
  • բանավոր խոսքի կարողությունների զարգացում
  • մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Տևողությունը՝

Նախագծի իրականացման համար տրվում է երկուսից երեք շաբաթ:

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի

  • Պատմում է (բանավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:

         ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

Նախագծի արդյունքում՝

 

  • Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
  • Սովորում է աշխատել Paint ծրագրով

Կոմպոստացնում ենք հողը՝ սննդի մնացորդներով

Երկարացված օրվա սովորողների հետ այսօր սկսեցինք իրականացնել Կոմպոստի նախագիծը: Մի խմբով գնացինք նկուղ, վերցրեցինք աշխատանքային գործիքները, հետո ընկեր Հայկուհու ուղեկցությամբ պատգարակի մեջ հող լցրեցինք, փոս փորեցինք, խոհանոցում ավելացած սննդի մնացորդները լցրեցինք մեջը և հողով ծածկեցինք:

 

Իմ երազանքների տունը

Սովորողներին մայրենի լեզվից հետաքրքիր առաջադրանք էր հանձնարարված՝ նկարել <<Ձեր երազանքների տունը>>։ Երկարօրյայի ժամին նրանք բացեցին համակարգիչները և Paint ծրագրով հմուտ նկարեցին իրենց համար ամենալավ տունը։ Զարմանալի էր, բայց որևէ մեկի տունը հեքիաթային տեսք չուներ, չկային դղյակներ ու շատրվաններ։ Բոլորի  տունը սովորական էր, բայց հարուստ գույներով, լի ջերմությամբ ու լուսավորությամբ և որ ամենակարևորն է՝ շրջապատված այգով ու ծաղիկներով։ Երազանքի տունը դատարկ չէր, այնտեղ մարդիկ կային, իսկ դա նշանակում է, որ երեխաները ամենալավ տունը պատկերացնում են ընտանիքի հետ միասին։

 

Այս ինչ կարատեիստների խումբ եմ կազմակերպում

Ինձ թվում է, թե իմ երկարացված օրվա խումբը ամենագերակտիվն է դպրոցում։ Մտածում էի, տեսնես ինչու՞։ Հետո, երբ ընկեր Կարինեից լսեցի, որ կարատեի խմբակ խաճախողներն այս դասարանում ամենաշատն են, հասկացա։

Երեքշաբթի օրը, սենսեյ Հայկուհին իր սաներին տարավ Ագարակ՝ մարզումներն այնտեղ իրականացնելու և Ագարակում աշխատանքներ անելու համար։ Երեխաներն այնքան էին ոգևորվել, երբ լսել էին, որ Ագարակում առաջին անգամ տուֆից քար են կոտրելու և նուչագիով նոր պտույտներ սովորելու։

Կարատեիստները գնացին սենսեյ Հայկուհու և շիհան (սենսեյից մեկ աստիճան բարձր կարատեի վարպետ)Կարենի հետ, իսկ մենք մնացինք դպրոցում և գլուխներս խաղաղ մի քիչ դասերով զբաղվեցինք։ Մինչ մենք դաս էինք սովորում, կարատեիստներն Ագարակի կենդանիներով էին հմայվում։ Ճիշտ է քար չկոտրեցին, բայց լավ ժամանակ անցկացրին՝ քարը թողնելով մյուս անգամ։ Նրանք որոշել էին այս անգամ ավելի շատ Ագարակում օգտակար լինել իրենց գործով և ընկեր Էդմոնի ուղղորդմամբ ծառերի տակից մաքրել էին թափված տերևները և մի քիչ էլ  տարածքը։ Նրանք դպրոց վերադարձան՝ դժգոհելով, որ իրենց ուժերին համապատասխան աշխատանք Ագարակում այդպես էլ չարեցին։