Մասնակիցներ՝երկարացված օրվա ճամբարականներ
Նախագծի նպատակը՝ Սովորողը իր մտքի բանավոր ձևակերպմամբ, ներկայանում է մեդիամիջավայրում, ինչպես նաև ծանոթանում է իր ընկերների ինքնապատումներին:
Խնդիրները՝
- սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի զարգացում
- բանավոր խոսքի կարողությունների զարգացում
- մեդիահմտությունների կիրառում և զարգացում
Տևողությունը՝
Նախագծի իրականացման համար տրվում է երկուսից երեք շաբաթ:
Հիմնական թեմաները՝
- Ես
- Իմ ընտանիքը
- Իմ անունը
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Մայրենի
- Պատմում է (բանավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
- Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
ՏՀՏ
- Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):
Կերպարվեստ, տեխնոլոգիա
- Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):
Նախագծի արդյունքում՝
- Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
- Սովորում է աշխատել Paint ծրագրով