Դոշաբն արևելյան քաղցր ու նրբահամ աղանդեր է։ Այն օժտված է բուժիչ հատկություններով։ Շարունակել կարդալ “Խաղողի դոշաբ”
Month: Հոկտեմբերի 2018
Ծառատունկ,ծաղկատունկ
Մասնակիցները ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ Շարունակել կարդալ “Ծառատունկ,ծաղկատունկ”
Աշխատակարգ նոյեմբերի 5-9
Նախագծերով ուսուցման շաբաթ
Ժամանակահատվածը՝նոյեմբերի 5-9
Ներկայացվող նախագծերն են՝
Նոյեմբերի 5
13:35-14:00-հանգստի,խաղի ժամ
14:00-15:00- <<Սեբաստացու օրեր>>նախագիծ
15:00-15:30- <<Ծառատունկ,ծաղկատունկ>>
15:30-16:00- ճաշ
16:00-16:30- խմբասենյակի մաքրում, սովորողների նախապատրաստում
16:30-17:00- տուն ճանապարհում Շարունակել կարդալ “Աշխատակարգ նոյեմբերի 5-9”
《Սեբաստացու օրեր》նախագիծ
Մասնակիցներ՝Հյուսիսային դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Տևողությունը՝նոյեմբերի5-9 Շարունակել կարդալ “《Սեբաստացու օրեր》նախագիծ”
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար
Աշխատակարգ
29.10.18
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք
09։30-10:30՝ շրջակա միջավայրի մաքրություն
10:30-11:30՝ բլոգավարության պարապմունքներ
11:30-12:30՝ ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ երաժշտություն․ պարերգեր, Սեբաստիա համերգասրահ․ պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
14:00-15:00`ընդհանուր պարապմունք
Շարունակել կարդալ “Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար”
Աշնանային տեսարան
Նախագծի մասնակիցներ՝
Երկարացված օրվա տարատարիք սովորողներ Շարունակել կարդալ “Աշնանային տեսարան”
Ուսուցողական հանդիպում
Երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ Հյուսիսային դպրոցի <<Հարթակ>> ակումբում մասնակցեցինք<< Թուղթը աղբ չէ,պլաստիկը աղբ չէ,ապակին աղբ չէ>> նախագծի հեղինակի՝Էկո աղբ ընկերության հիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանի հետ,ով հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց սովորողներին: Շարունակել կարդալ “Ուսուցողական հանդիպում”
Խաղեր
Երկարացված օրվա ժամին տարատարիք սովորողների հետ խաղացինք խաղեր՝մոնոպոլիա և շախմատ։Մեծ ոգևորությամբ են ճամբարականները սպասում մեր խաղի ժամին։Եվ աննկարագրելի հաճույքով մասնակցում են։
Աշխատանքային նախագիծ
Հոկտեմբերի 22
Երևան 2800 Իմ բակը
Նախագծի մասնակիցներ՝
Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներ
Նպատակը՝
Նախագծի շրջանակներում ճանաչել և ուսումնասիրել սեփական բակը, մասնակցել շրջակա միջավայրի խնամքին և բարելավմանը
Ընթացքը՝
Երկարացված օրվա ժամին նկարագրել՝
- Որտե՞ղ եմ ապրում, ո՞ր թաղամասում
- Ինչե՞ր կան իմ բակում
- Ի՞նչը ինձ դուր չի գալիս իմ բակում
- Ի՞նչը կփոխեի, կլավացնեի իմ բակում
- Ի՞նչ եմ սիրում անել բակում
Արդյունքը՝
նոր տեղեկություններ,ֆոտոշարք
Հոկտեմբերի23
Կավագործություն
Նախագծի մասնակիցներ՝երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Նպատակը և խնդիրները՝
Իրականացնել կավով աշխատանք
նպաստել մտածողության,երևակայության,մանր մոտորիկայի զարգացմանը
Զարգացնել և հարստացնել հոգեկան աշխարհը
Անհրաժեշտ նյութերը՝
Կավ
Ընթացքը՝
Երկարացված օրվա սովորողները կավով պատրաստում են աշնան թեմայով պատկերներ
Ավարտելուց հետո սովորողները ներկայացնում են իրենց պատրաստած աշխատանքները
Արդյունքը՝
Աշնան թեմայով պատկերի ստեղծումը կավով:
Հոկտեմբերի 24
Մարզական խաղեր
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներ
Նպատակը՝
Իրականացնել մարզական խաղեր տարատարիք սովորողների հետ
Նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը
Նպաստել դիմացկունության, ճարպկության, ցատկունակության, արագավազության , շարժունակության զարգացմանը
Նպաստել թիմային կարողությունների զարգացմանը
Անհրաժեշտ պարագաներ՝
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
Ընթացքը՝
Սովորողների հետ գնում ենք մարզադահլիճ,կատարում նախավարժանք,այնուհետև բաժանվում ենք խմբերի և սկսում մրցել
Մարզական խաղերի նկարագրություն՝
- Երկու ակտիվ սովորող որովայնի վրա պառկում են հատակին: Երկրորդ մասնակիցը գնդակը ձեռքին երկու ոտքով ցատկում է պառկած մասնակցի վրայով: Գետնին պառկած մասնակիցը անմիջապես բարձրացնում է որովայնը՝ հենվելով ձեռքերի վրա, իսկ գնդակով մասնակիցը գնդակը գլորում է նրա տակից և արագ պառկում առաջինի կողքին՝ հավասար՝ պահելով մի քիչ հեռավորություն: Գնդակը բռնում է երրորդ մասնակիցը, զույգ ոտքով ցատկում երկու պառկած մասնակիցների վրայով և գնդակը գլորում նրանց միջով, ովքեր անմիջապես բարձրացնում են որովայնը, հետո նորից պառկում, քանի որ երրորդ մասնակիցը պետք է ցատկի նրանց վրայով: Խաղն ավարտվում է, երբ առաջատարը պառկած դիրքից կանգնում է և բռնում վերջինի գլորած գնդակը: Հաղթում է այն շարքը, ով առաջինն է ավարտում խաղը և խաղալիս պահում է խաղի կանոնները:
- Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
- Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
Արդյունքը՝
- Նախապատրաստում հաջորդ խմբերի հետ մրցմանը,Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Հոկտեմբերի 25
Աշնան գույները Տերյանի այգում
Նախագծի մասնակիցներ՝
Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներ
նպատակը՝
ծանոթացում այգու աշնան գույներին
նկարչություն բնության գրկում
այգում բնապահպանական աշխատանքների իրականացում
Անհրաժեշտ պարագաներ՝
թղթեր,գուաշներ,ձեռնոցներ,աղբի տոպրակներ
Ընթացքը՝
զբոսնում ենք և ծանոթացում Տերյանի այգու գույներին,նկարում այգու աշնանային հրաշք գույների ներքո,ինչպես նաև կատարում ենք միջավայրի մաքրում
Արդյունքը՝
Աշնանային այգու գույների գեղեցկության բացահայտում,գեղեցիկ ֆոտոշարք