Ամանորյա հեքիաթներ

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում`սաղարթախիտ ու կանաչ: Անտառում միշտ զգացվում է զարմանահրաշ ծաղիկների բույրն, ու լսվում էր բազմագույն թռչունների ուրախ երգը: Անտառում ապրում էին բազմաթիվ գեղեցիկ ու բարի կենդանիներ: Զարմանալի էր, բայց կենդանիները շատ համերաշխ եին ապրում և իրար չէին վնասում: Նրանք միասին խնամում էին անտառը, միասին պատրաստվում էին ձմռան գալուն: Նրանց ամենասիրելի տոնն Ամանորն է: Բոլորը պատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Եվ ահա արջը, նապաստակը և ոզնին որոշեցին գնալ անտառ և ընտրել եղևնի:

-Եղևնին պետք է լինի շատ մեծ և բարձր,- ասաց արջը:
-Ինչո՞ւ բարձր,- զարմացավ նապաստակը:
-Թող այն լինի փոքրիկ, փափուկ և արծաթափայլ, ինչպես ես:
-Ո՜չ, ո՜չ եղևնին պետք է լինի փշոտ և փոքր:
-Իսկ ես ասում եմ, որ այն պետք է լինի մեծ, խոշոր` ինչպես ես,- մռթմռթաց արջը:
Կենդանիները նեղացան, և ամեն մեկը քաշվեց մի կողմ: Արջը փնթփնթալով այս ու այն կողմ գնաց, հոգոց հանեց և ասաց.
-Թող եղևնին լինի բարձր, փշոտ և արծաթափայլ:
-Ճի՜շտ է, ճի՜շտ է,- բացականչեցին ոզնին ու նապաստակը:

Վերջապես նրանք ընտրեցին ամենագեղեցիկ եղևնին: Առավոտյան կենդանիները` խաղալիքներով լցված բազմաթիվ արկղերով, եկան անտառի խորքը և զարմանքից քարացան` ոչ մի եղևնի չէր մնացել:Մարդիկ բոլորը կտրել ու տարել էին: Նապաստակները սկսեցին բարձրաձայն լացել:

-Տեսե՜ք, տեսե՜եք,- գոռաց արջը- այնտեղ հեռվում մի փոքրիկ եղևնի կա, թող այն լինի մեր տոնածառը:

-Տոնածառը փոքր, բայց մեր սրտերը թող լինի մեծ ու բարի- շատախոսեց սկյուռիկը:

Կենդանիները զարդարեցին եղևնին և հեռացան: Ամանորյա գիշերը կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա Ձմեռ Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:

 

Շարունակել կարդալ “Ամանորյա հեքիաթներ”