Մարզական ստուգատես

20190114_140242

Խնդիրները՝
ա )Քայլքի և վազքի կեցվածքի ձևավորում:

բ) Համաձայնեցված շարժումներ և
տարածության զգացողություն:

գ) Արագաշարժության և ճարպկության մշակում:

Նպատակը՝

Շարժախաղերի միջոցով զարգացնում և մշակում ենք շարժողական ընդունակություններ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, հավասարակշռություն, ցատկունակություն, կոորդինացիա։

Առաջին մաս՝ նախավարժանք

Շարվել միասյուն, շրջանաձև թեթև վազքով կատարել նախավարժանք, շարվել 4-4, տեղում շարունակել նախավարժանքը: Կատարել կոորդինացիոն վարժություններ՝ ձախ ոտնաթաթը ձախ ձեռքով երևից բռնել ու հնարավորինս բարձրացնել վերև՝ աջ ձեռքը կողք տարածելով, որպեսզի հնարավոր լինի պահպանել հավասարակշռությունը: Կրկնել վարժությունը մի քանի անգամ՝ երկու ոտքից:

Նստել հատակին, տաքացնել ոտնաթաթը՝ մի ձեռքով ներսից վերցնել ոտքը, մյուս ձեռքով պտտել ոտնաթաթը: Ոտքը կպցնել որովայնին, կրծքավանդակին, ճակատին, պարանոցին: Կրկնել վարժությունները աջից և ձախից: Ոտքերը բացել թիթեռ, գլուխը մեկ հաշվին կպցնել ոտքերին, երկու հաշվին ուղղել մեջքը:

Տաքացնել մկանները՝ վերևից ներքև կամ ներքևից վերև

Երկրորդ մաս՝ բուն պարապմունք

Ուժային վարժություններ

Ձեռքերի վրա հենված դիրքից, դեմ դիմաց, զույգերով, խաչաձև միմյանց ձեռքին հարվածելով՝ կատարել Hi five! Վարժությունը կատարել տաս անգամ:

Նույն վարժությունը կատարել նաև արմունկներին հենված դիրքից:

Ձեռքերը հատակին պառկել որովայնի վրա: Մեկ հաշվին որովայնը կտրուկ բարձրացնել վերև՝ մարմնի ծանրությունը ձեռքերով պահելով, երկու հաշվին պառկել հատակին: Վարժությունը կրկնել տաս անգամ:

Դեմ դիմաց պառկել որովայնի վրա, ձեռքերով զույգի ձեռքերը բռնած  համաչափ պտտվել:

Փորձել պտտվել՝ սպիրալաձև: Պտտել մարմնի ստորին հատվածները մինչև վերջ, հետո պտտել վերին հատվածները, այնուհետև հակառակը: Կարծես թե ողնաշարը ոլորում ենք:

Շվեդական պատից կախվել, կատարել որովայնի մկանների ձգումներ՝ ոտքերը միացված հասցնելով որովայնին: Պառկել շվեդական պատի մոտ, ոտքերը դնել երկրորդ աստիճանին ՝ կիսածալած, ձեռքերը՝ պարանոցին և կատարել կարճ որովային ձգումներ: Վարժությունը կատարել 10-15 անգամ: Վարժությունը կարելի է կատարել նաև՝ մարզական նստարանի վրա ոտքերը դնելով:

Երրորդ մաս՝ գլուխկոնծիներ

Չորրորդ մաս՝ Խաղեր

Ինտերակտիվ և կոոպերատիվ շարժախաղեր

Խաղ 1

Առաջատարները որովայնի վրա պառկում են հատակին: Երկրորդ մասնակիցը գնդակը ձեռքին երկու ոտքով ցատկում է նրա վրայով: Գետնին պառկած մասնակիցը անմիջապես բարձրացնում է որովայնը՝ հենվելով ձեռքերի վրա, իսկ գնդակով մասնակիցը գնդակը գլորում է նրա տակից և արագ պառկում առաջինի կողքին՝ հավասար՝ պահելով մի քիչ հեռավորություն: Գնդակը բռնում է երրորդ մասնակիցը, զույգ ոտքով ցատկում երկու պառկած մասնակիցների վրայով և գնդակը գլորում երկու պառկած մասնակիցների միջով, ովքեր անմիջապես բարձրացնում են որովայնը, հետո նորից պառկում, քանի որ երրոդ մասնակիցը պետք է ցատկի նրանց վրայով: Խաղն ավարտվում է, երբ առաջատարը պառկած դիրքից կանգնում է և բռնում վերջինի գլորած գնդակը: Հաղթում է այն շարքը, ով առաջինն է ավարտում խաղը և խաղալիս պահում է խաղի կանոնները:

Խաղ 2

Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երկու կամ երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Խաղ 3

Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․

Խաղ 4

Ամեն շարքից երկու հոգի կանգնում են հակառակ ուղղությամբ՝ պահելով զույգ շարֆեր։ Երրորդները վազելով գալիս են և ցատկում վրայից, շրջանցում, անցնում տակից, շրջանցում, անցնում միջով, վերադառնում շարք, հարվածում ընկերոջ ձեռքին։

Խաղ 5

Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում եմ մի ծնկի վրա: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:

Խաղ 6

Զույգերով կանգնում են իրար դիմաց: Միաժամանակ վերև են նետում շարֆը ու փորձում բռնել դիմացինի նետածը: Աստիճանաբար հեռանում են իրարից և ավելի բարձր նետում շարֆը: Մեծացնում են արագությունը, որպեսզի հասցնեն դիմացինի նետած շարֆը բռնեն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s