Month: Փետրվարի 2019
Փետրվար ամսվա հաշվետվություն
Փետրվար ամսվա նախագծեր
1.<<Թումանյանական օրեր>> նախագիծ
2.<<Կոմպոստ բնապահպանական>> նախագիծ
Իրականացրած արդյունքներ
Հանդես մեր կրտսեր ընկերների համար
Հովհաննես Թումանյան <<Ձախորդ Փանոսը>>
Ընթերցում և նկարում ենք Թումանյան
Ճամբարականները՝ջերմոց-լաբորատորիայում
Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ
Գացանիա ծաղկող բույսի սերմնացան
Ճամփորդություն
Տեխնոլոգիական սեմինար
Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներիս հերթական սեմինարն էր Արևմտյան դպրոցում։Այս անգամ ծրագիրը նվիրված էր Զատկի տոնին։Սեմինար-պարապմունքի ընթացքում Զառա Ոսկանյանի օգնությամբ կավով պատրաստեցինք Զատկի ձվիկների համար նախատեսված տակդիրներ։
Ճամբարականները՝ջերմոց-լաբորատորիայում
Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։Այս անգամ հատուկ նպատակով էինք այնտեղ գնացել։Ձոն նախագծին ընդառաջ,տիկին Շողիկի օգնությամբ սովորողները բույսեր տնկեցին,որը տոնի կապակցությամբ պետք է նվիրենք մեր ուսուցիչներին։
Ձոն. տեխնոլոգիական ստուգատես
Ձոն ուսումնական նախագիծ
ժամանակահատվածը՝ մարտի 4-ապրիլի 5
Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
- հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում
Միջավայրը՝ դասասենյակ, ջերմոց-լաբորատորիա,խեցեգործարան, բակ
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Նախագծի իրականացման ընթացքը
Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի.
Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին /նկարագրել, բնութագրել մայրիկներին/ Շարունակել կարդալ “Ձոն. տեխնոլոգիական ստուգատես”
Աշխատակարգ 25.02.19-01.03.19
Ընթերցում և նկարում ենք Թումանյան
Այսօր երկարացված օրվա ժամին մեր ուսումնական մառանում ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի <<Կացին ախպերը>>հեքիաթը,որից հետո ճամբարականները սկսեցին նկարել իրենց դուր եկած հատվածը։
Կոմպոստի նախագիծը՝Հյուսիսում
Երկարացված օրվա տարատարիք ճամբարականների հետ իրականացնում ենք կոմպոստի նախագիծը։ Այս նախագիծը դարձել է օրվա կարևորագույն աշխատանքներից։Նրանք մեծ սիրով ու ոգևորությամբ են մասնակցում։
Օրը Թումանյանի հետ
<<Թումանյանական օրեր>> նախագծի շրջանակներում Մատենադարանի բակում Թումանյանական ընթերցումներ կատարեցինք,որից հետո Խամաճիկների թատրոնում դիտեցինք <<Իսկական ընկերը>> ներկայացումը։