Գացանիա ծաղկող բույսի սերմնացան

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինարն էր։Այս անգամ այցելեցինք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա,որտեղ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց Գացանիա կոչվող բույս- ծաղկի հետ,բացատրեց և ցույց տվեց,թե ինչպես պետք է բույսը ցանենք և այնուհետև խնամենք։Մենք էլ փորձեցինք և յուրաքանչյուրս մեր ցանածը մեզ հետ վերցրեցինք,որպեսզի այն սկսենք խնամել ճամբարականների հետ միասին։

Հանդես մեր կրտսեր ընկերների համար

Այսօր երկարացված օրվա ժամին 3-րդ դասարանի ճամբարականները երգ ու պարով հյուր էին գնացել 5 տարեկաններին։ Նրանք մեզ սիրով հյուրընկալեցին։ Ոգևորվածությունը աննկարագրելի էր։ Ունեցանք շատ լավ օր մեր կրտսեր ընկերների հետ։