Ձոն ուսումնական նախագիծ
ժամանակահատվածը՝ մարտի 4-ապրիլի 5
Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
- հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում
Միջավայրը՝ դասասենյակ, ջերմոց-լաբորատորիա,խեցեգործարան, բակ
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Նախագծի իրականացման ընթացքը
Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի.
Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին /նկարագրել, բնութագրել մայրիկներին/
Մայրիկագովք.
Ռադիոթողարկում՝ նվիրված մայրիկներին
Մայրիկների մոլորակ
Տեխնոլոգիա + մեդիա
Տոնական բացիկների պատրաստում /թղթային, էլեկտրոնային/
Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով
Բնագիտություն + մեդիա
Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: Ծաղկատունկ:
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ
Երևանյան զբոսայգիներ՝ պլեներ, գարնանային զարթոնքի դիտարկում
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։