Ձիավարում են երկարացված օրվա կազմակերպիչները

received_391691765015166

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներիս հերթական սեմինար-պարապմունքն էր՝Ագարակում։Վերհիշեցինք,թե ինչպես ենք ձի սանձում և թամբում,որից հետո սովորեցինք ճիշտ ձիավարել։

 

Բարձունքի հաղթահարում. Արայի լեռ,Ծաղկեվանքի բարձունք

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

Հաղթահարվող բարձունքը՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանքի բարձունք

Նախագծի իրականացման օրը՝  հունիսի 5

Մեկնում՝ հունիսի 5-ին, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 16:00

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի  2-րդ, 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Նպատակը՝  Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի հատած  գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի  հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ:  Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:

Նախապատրաստական աշխատանք

Մինչ բարձունքը հաղթահարելը 3-րդ դասարանցիները գրանցում, ուսումնասիրում են սուրբ Վարվառայի լեգենդը,  ընթերցում են ավանդապատումներ Արայի լեռան մասին, ինչպես նաև ուսումնասիրում այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին: 2-րդը դասարանցիները վիդեոպատումներով և նկարներով անդրադառնում են լեգենդին:

Ընթացքը՝

Աշխարհագրական-հայրենագիտական

  • Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում

Ընթերցողական

  • Թումանյանական ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…

Բնապահպանական

  • Աղբից մաքրում ճանապարհը, Ծաղկեվանքի հարակից տարածքը, լուսանկարում

Տեխնոլոգիական

  • Բարձունքում իրականացնում նկարչական-լուսանկարչական պլեներ

Չափումներ

  • Ճանապարհի, բարձունքը հաղթահարելու վրա ծախսված ժամանակի գրանցում, համեմատում /քարտեզում նշված տվյալների հետ/։

Բարձունքի հաղթահարում

  • Հաղթահարում ենք Ծաղկեվանքի բարձունքը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ամառային ճամբար Աշխատակարգ մայիսի 27-31-ը

Ժամանակահատված՝ 27 մայիսի — 07 հունիսի

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Գործունեությունը՝ ընթերցանություն, կառուցողական խաղեր, հեծանվավարություն, լող, մարզական խաղեր, վազք, ազգային, բակային խաղեր,  տեխնոլոգիական գործունեություն, այլընտրանքային նկարչություն, միջավայրի խնամք Շարունակել կարդալ “Ամառային ճամբար Աշխատակարգ մայիսի 27-31-ը”

«Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

  • Նպատակը՝ մասնակցել«Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» ուսումնական նախագծին
  • Ճամբարականների աչքերով վերաիմաստավորել թաղամասը
  • Սովորողները բանգլադեշյան շենքները պատկերում են իրենց ընկալմամբ և ձևափոխմամբ
  • Զարգացնել սովորողների երևակայությունը և ստեղծագործական միտքը
  • Բացահայտել ճամբարականների վերաբերմունքը թաղամասի վերաբերյալ։

Շարունակել կարդալ “«Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» ուսումնական նախագիծ”