«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սա մի մոլորակ է, որտեղ ձգողականությունը ոչ թէ ներքև, այլ վերև է ձգում։ Այստեղ ամեն ինչ տարբերվող է, և այդ տարբերությունը օր օրի ավելի է գրավում։ Այստեղ մարդն ազատ է, և ինտեգրվում է, երբ գնահատում է ընձեռած ազատությունները։ Ես այստեղ ինքնադրսևորվում եմ, և մի քանի աշխատանքային ժամս բովանդակալից ու հագեցած եմ անցկացնում։
Սովորողի երկարացված օրվա կազմակերպումը լրացուցիչ կրթություն է, որը հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է, կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներում՝ ամառային լողափնյա, հայրենագիտական-արշավախմբային, կրթական փոխանակումների և այլ ծրագրով։
Երկարացված օրվա կազմակերպիչների ամենշաբաթյա սեմինարների շնորհիվ աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում։ Սեմինար-պարապմունքների ընթացքում ձեռք ենք բերում նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, որը փոխանցում ենք տարատարիք ճամբարականներին (պարերգերի ուսուցում, հեծանվավարություն, կավագործություն, ձիավարություն, բույսերի խնամք)։
Մարզական սեմինար-պարապմունքները նպաստում են առողջ ապրելակերպի, դիմացկունության, շարժունակության զարգացմանը։
Հայրենագիտական-ճանաչողական քայլարշավների ընթացքում, որն իրականացնում ենք տիար Բլեյանի ուղեկցությամբ, շատ տեղեկություններ ենք ստանում մեր քաղաքի գեղեցիկ, միևնույն ժամանակ լքված տարածքների՝ մի կողմից մեզ ծանոթ, մյուս կողմից մեզ անհայտ վայրերի մասին՝
Երկարացված օրը կազմակերպվում է՝ նախօրոք շաբաթվա համար գրված աշխատակարգով։ Քանի որ ճամբարականները շատ են սիրում կավով աշխատել, երկարացված օրվա ընթացքում փորձում ենք շատ ժամանակ տրամադրել կավագործությանը, որը նպաստում է մտածողության, ստեղծագործության, երևակայության, մանր մոտորիկայի զարգացմանը։
Երկարացված օրվա ճամբարում մեր առօրյա գործունեությունն են նաև բակային խաղերը, հաճախ ենք օրվա մեծ մասն անցկացնում բակում, խաղում ենք ազգային-բակային խաղեր՝ ֆուտբոլ, գործնագործ:
Համագործակցային նախագծերի ընթացքում Հյուսիսային-Հարավային դպրոցների տարատարիք ճամբարականների հանդիպում էինք կազմակերպել: Հյուսիսի ճամբարականները քայլքով անցան դեպի Հարավային դպրոց տանող ճանապարհը՝ Մայր դպրոց-Արևմտյան դպրոց-Ագարակ-երկաթգիծ, որտեղ միասին իրականացրինք խոհանոցային գործունեություն:
Երկարացված օրվա տարատարիք ճամբարականները մասնակցում են կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսներին, տոներին, նախագծերին։Կարող եմ առանձնացնել մարզական ստուգատեսը, որին ճամբարականները պատրաստվում էին մեծ ոգևորությամբ։
Տարատարիք ճամբարականների հետ իրականացնում ենք և՛ շուրջտարյա, և՛ ամենամսյա նախագծեր։Շուրջտարյա ուսումնական հաջողված նախագծերից եմ համարում «Կոմպոստ բնապահպանական» նախագիծը, որին ճամբարականները մեծ հաճույքով են մասնակցում։
Իմ բլոգում ունեմ «Երկարացված օրը՝ Հյուսիսում» բաժին, որտեղ տեղադրում եմ ճամբարականների հետ կատարած աշխատանքները։
Համագործակցելով դասվարի հետ՝ իրականացրել ենք ուսումնական ճամփորդություններ՝
Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում