Օգոստոս ամսվա հաշվետվություն

Օգոստոսի 19- ից 23-ը եղել եմ ամառային ուսումնական բաց ճամբարի 11-րդ փուլի ղեկավար՝

Օր առաջին

Օր երկրորդ

Օր երրորդ

Օր չորրորդ

Օր հինգերորդ

 

Օգոստոսի 26-29-ի աշխատակարգ

Օգոստոսի 30․Ուսումնական տարվա մեկնարկ

Ուսումնական տարվա մեկնարկ

Ուսումնական տարին սկսեցինք Հյուսիսային դպրոցի բաց տանիքում՝  ընդհանուր պարապմունքով: Ծանոթացանք նոր  սեբաստացիների հետ՝ շրջեցինք Artասահմանում, զրուցեցինք ուսումնական նախագծերի մասին: Իրականացրինք կավագործություն առաջին դասարանցիների հետ։Եվ սահմանված կարգով՝սովորողներին ճանապարհեցինք կրթահամալիրի միասնական երթուղիներով։

Օգոստոսի 30

09:30-09:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

10:00-10:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

10:40-11:25 Կավագործություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում

11:35 Քայլք դեպի Մայր դպրոց

12:00 Սովորողների ճանապարհում կրթահամալիրի միասնական երթուղիներով

Վայելում ենք ամառային ճամբարը

Առավոտյան ճամբարականներով մարզվեցինք,մաքրեցինք շրջակայքը, նախաճաշեցինք և անցանք մեր ամենասիրելի հատվածին ՝ լողին։

Լողից հետո տարբեր խաղեր խաղացինք և ամփոփեցինք մեր ճամբարային շաբաթը։

Օրվա մասին ֆոտոպատում՝

Ճամբարականների ուրախ հինգշաբթին

Այսօր ճամբարիս չորրորդ օրն էր։Ճամբարականների հետ միջավայրը խնամեցինք,ջրեցինք կանաչ լանջերը,վարեցինք հեծանիվ,շախմատ խաղացինք,վայելեցինք ամառային ճամբարի հրաշք լողավազանը,իսկ օրվա վերջում համտեսեցինք սառը,քաղցր ձմերուկ։

Օրվա մասին տեսանյութը՝

Հյուսիսի ուրախ ճամբարը

Ճամբարային երրորդ օրն անցավ ուրախ և հագեցած։Մարզանք արեցինք,ջրեցինք մեր կանաչ լանջերը, աշխատեցինք կավով։

Մասնակցեցինք նաև Արևմտյան-Հարավային-Հյուսիսային  ջոկատների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարին՝

Ճամբարային առօրյան՝

Ճամբարային երեքշաբթին՝Հյուսիսում

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով,մարզվեցինք,իրականացրինք այլընտրանքային նկարչություն՝նկարեցինք պոլիէթիլենի վրա,այցելեցինք նաև ջերմոց-լաբորատորիա,ծանոթացանք տեղի բնակիչների հետ,իսկ դե էլ ինչ ամառային ճամբար՝առանց լողավազան.օրվա տապին ճամբարականները զովացան  իրենց սիրելի լողավազանում։

Տեսանյութը՝

Ամառային ճամբար. առաջին օր

20190819_121219

Այսօր ճամբարիս առաջին օրն էր,որն անցավ հագեցած և ուրախ։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով,մարզվեցինք,որից հետո ջրեցինք մեր կանաչ լանջերը։Եվ եկավ ճամբարականների սիրած լողալու ժամը։Նրանք լողավազանում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։Կատարեցինք նաև տեխնոլոգիական աշխատանք՝պատրաստեցինք օդապարիկներ։