Ամառային ճամբար. առաջին օր

20190819_121219

Այսօր ճամբարիս առաջին օրն էր,որն անցավ հագեցած և ուրախ։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով,մարզվեցինք,որից հետո ջրեցինք մեր կանաչ լանջերը։Եվ եկավ ճամբարականների սիրած լողալու ժամը։Նրանք լողավազանում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։Կատարեցինք նաև տեխնոլոգիական աշխատանք՝պատրաստեցինք օդապարիկներ։