Day: 06.09.2019
Ներառականության օր կրթահամալիրում
Այսօր ռուսաստանյան «Սպիտակ ձեռնափայտ» ՍՊԸ-ի, «Ռոսատոմ» և «Ոգու առագաստներ» կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հաղորդակցական հմտությունների ձևավորում առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ փոխազդեցությունների համար» սեմինարը։
Այս սեմինարի շրջանակում եղան գործնական վարժություններ` օգտագործելով աչքերը կապելու թաշկինակներ, շոշափող ձեռնափայտ, ժեստերի լեզու և հաշմանդամի անվասայլակ, որոնք օգնում են հաղթահարել ներառող փոխազդեցության ժամանակ առաջացող հոգեբանական արգելքները:
Սեմինարից հետո երկարացված օրվա ճամբարականների հետ մասնակցեցինք երիտասարդական ներառական խաղերի հանդիսավոր բացմանը,որից հետո իրականացվեց երիտասարդական ներառական խաղեր՝ վարպետության պարապմունքներով։Օրը եզրափակեցինք Մարմարյա սրահում՝ ներառական խաղերի հանդիսավոր փակմամբ։