Ճամփորդություն դեպի Թեղենիս լեռ (Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ), գտնվում է Կոտայքի մարզում: Բարձրությունը՝ 2851մ․։
Քարտեզագրող՝ Ռիմա Քեքեջյան, 4-րդ դասարանի սովորողներ։
«Բարձունքների հաղթահարում» նախագծերի շրջանակներում սեպտեմբերի 25-ին արշավում ենք դեպի Արզական, հետևյալ ուղիով՝ Նոր Հաճնի կամուրջ- կանգառ Հրազդան գետի և վտակի խառնարանի մոտ- Քարաշամբ-Արգել -Արզական:
Մեկնում՝ Հյուսիսային դպրոց՝ ժամը 09։30-ին
Վերադարձ՝ ժամը 16։15-ին
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ։
Պատասխանատուներ — Ռիմա Քեքեջյան, Սուսաննա Պետրոսյան, Անժելա Բլեյան
Անհրաժեշտ գույք
- Սպորտային հագուստ, կոշիկ
- Արևային գլխարկ
- Ջրաման, ջուր
- Բրդուճներ
- Ուսապարկ
- Հեռադիտակ, կողմնացույց
Սովորողների նախնական աշխատանքեր՝ քարտեզագրում, հետազոտում, ուսումնասիրում…
Նպատակը՝ Ճանաչել հայրենիքը ուսումնական ճամփորդության միջոցով:
Բարձունք հաղթահարել։
Խնդիրներ՝
- Խմբով աշխատելու կարողության զարգացում:
- Տեղեկատվություն գտնելու և ստացած տեղեկությունը հաղորդելու հմտությունների զարգացում:
- Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
- Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
- Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
- Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
Նախագծի բովանդակությունը
Պատում, զրույց (Ի՞նչ է բարձունքը: Ի՞նչ բարձունքներ գիտեմ, ինչ բարձունքներ եմ հաղթահարել)
Հարցերի միջոցով անհրաժեշտ տեղեկատվության հավաքում և հաղորդում (հարցում ընտանիքի անդամներից(կարող են նաև ձայնագրել) նախատեսված բարձունքի վերաբերյալ: Սովորողները իրենք են մշակում հարցերը:)
Արդյունք և ամփոփում՝ Աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում և դասարանի կայքէջում: