<<Բարձունքի նվաճում>> նախագծի շրջանակում իրականացրինք ուսումնական ճամփորդություն դեպի Թեղենիս,Ծաղկունյաց լեռնաշղթա: 4-րդ դասարանի սովորողները անհամբերությամբ սպասում էին մեր տեղ հասնելուն և բարձունք նվաճելուն: Այնուհետև մտանք Թեղենյաց վանք,որտեղ մեր սեբաստացիներին տեղեկություններ հաղորդեցինք վանքի պատմության,կառուցման և անվան ստեղծման մասին:Վանքի բակում մի փոքր լուսանկարվելուց,պարելուց հետո մեծ ոգևորությամբ և լի տպավորություններով ետ վերադարձանք: