Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի ճամբարականների միջև.համատեղ նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի Շարունակել կարդալ “Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի ճամբարականների միջև.համատեղ նախագիծ”

Խաղողի վազեր Սիենայի հրապարակում

Շարունակում ենք աշխատանքները Սիենայի պուրակում։Երկարացված օրվա ճամբարականների և ընկեր Գուրգենի օգնությամբ խաղողի վազեր տնկեցինք պուրակում։

 

 

Պատրաստում ենք խաղողի դոշաբ

Խաղողի դոշաբ

Դոշաբն արևելյան քաղցր ու նրբահամ աղանդեր է։ Այն օժտված է բուժիչ հատկություններով։

Մասնակիցներ՝երկարացված օրվա տարատարիք սովորողներ

Տևողությունը՝նոյեմբերի 4-15

Անհրաժեշտ պարագաներ՝

Սև խաղող,շեկ հող,կարաս,քամիչ,կաթսա

Ընթացքը՝

Խաղողը լցնում ենք լայն բերան ունեցող կարասի մեջ և ճզմում։ Լավ տրորում ենք,որպեսզի հյութն ամբողջությամբ դուրս գա։Այնուհետև քամում ենք։Խաղողի քամած հյութի վրա լցնում ենք շեկ հող և դնում ենք կրակի վրա։Եռալուց հետո անմիջապես վերցնում ենք և թողնում ամբողջ գիշեր։Հողը միանում է շիրայի հետ և խմորում է տեղի ունենում,որից հյութն ավելի է քաղցրանում։Ամբողջ գիշերվա ընթացքում հողը իջնում է հատակը,իսկ շիրան զուլալվում է։

Առավոտյան քամում ենք և մարմանդ կրակի վրա սկսում ենք եփել մինչև թանձրանալը։

Արդյունքը՝քաղցրահամ դոշաբ,ֆոտոպատում,տեսանյութ

Վազք+հեծանիվ+լող

Նոյեմբերի 4
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4.2 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Սուսաննա Պետրոսյան,Ռիմա Քեքեջյան

Նպատակը՝

  • բարձրացնել երեխաների ներգրավածությունը սպորտային մրցաշարերին
  • բարձրացնել ֆիզիկական պատրաստվածությունը
  • խմբային համագործակցություն

Ընթացքը՝  Հյուսիսային դպրոցից վազքով դեպի Մայր դպրոցի հեծանվային ակումբ։ Հեծանվային ակումբից հեծանիվներով դեպի Արևմտյան դպրոց, որտեղ մեզ են սպասելու Քրիստինե Հարությունյանն իր խմբի հետ։ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների սովորողների միջև հեծանվային մրցաշար կիրականացնենք,այնուհետև՝  լողավազան։

  • Փուլ 1-ին  վազք
  • Փուլ 2-րդ  հեծանվավարություն
  • Փուլ 3-րդ Լող

Անհրաժեշտ գույք՝ հեծանիվ, լողի պարագաներ, սպորտային հարմար հագուստ