ժամանակահատվածը՝դեկտեմբեր ամիս
Մասնակիցներ՝երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Նպատակը՝ Նախապատրաստում «Ամանորի ծես» տոնախմբությանը
Խնդիրները՝
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Ուսումնասիրել տոնական խոհանոցը
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:
- Սրահի ձևավորում
- Ամանորյա բացիկների պատրաստում
- Անսովոր տոնածառի ստեղծում
- Բակի ձևավորում
Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝
- Ամանորյա հեքիաթ
- Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
- Ամանորյա ավանդույթները տարբեր երկրներում
- Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
- Տոնի խորհուրդը:
Մեդիաբացիկների ստեղծում՝ Սովորողները կստեղծեն էլեկտրոնային բացիկ Paint / ծրագրով :