《Ֆրանսերենը սեր է》

Նախագիծ՝

《Ֆրանսերենը սեր է》

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ֆրանսերենի խմբի սովորողներ

Նախագծի ժամկետը՝ փետրվար-մայիս

Այս ժամանակահատվածում ֆրանկոֆոնիան կներկայացնենք ստորև թվարկած կետերի միջոցով՝

  • Ի՞նչ է ֆրանկոֆոնիան
  • Ի՞նչ ենք հասկանում《Ապրել միասին 》ասելով(տեսաֆիլմի պատրաստում)
  • Ֆրանսիական պոեզիա(թարգմանություններ,ասմունք)
  • Ֆրանսիական երաժշտություն(ֆրանսերեն երգերի ուսուցում)
  • Ֆրանսիական գաստրոնամիա(համեղ և հետաքրքիր ֆրանսիական ուտեստների ու քաղցրավենիքների պատրաստում «Goût de France» )
  • Ֆրանսերեն ֆիլմերի դիտում
  • Ֆրանսիական մշակույթ
  • Ֆրանսիայի մշակույթային վայրեր ու պատմական հուշարձաններ
  • Քաղաքական գործիչների ֆրանկոֆոնիային վերաբերող ելույթների թարգմանություններ
  • Նաև սիրով կմասնակցենք կրթահամալիրից դուրս իրականացվող ֆրանկոֆոն միջոցառումներին։

Նպատակը

  • Օգնել սովորողներին ձեռք բերել թարգմանչական հմտություններ, հարստացնել բառապաշարը
  • Նպաստել սովորողների շրջանում ֆրանսերեն լեզվի կիրառման խթանմանը։
  • Հնարավորինս օգնել ճանաչել ֆրանսիական մշակույթը և վերջինիս առանձնահատկությունները
  • Սովորողներին մոտիվացնել և օգնել հետագա մասնագիտության ընտրության հարցում

Նախագծի իրականացման ընթացքը՝

  • Սովորողները կարտահայտեն իրենց կարծիքները 《Ապրել միասին 》թեմայի վերաբերյալ
  • կպատրաստեն տեսանյութ ,ինչպես նաև կկատարեն թեմային համապատասխան ուսումնասիրություններ ու թարգմանություններ,որոնք կհրապարակենք սովորողների ուսումնական բլոգներում

Խնդիրները

Օգնել սովորողներին գտնել նյութեր վերը նշված կետերի համաձայն ու մանրակրկիտ աշխատել դրանց վրա։

Արդյունքը

Ֆրանսերեն սովորելու ցանկություն, Ֆրանսիական մշակույթի ու գաստրոնոմիայի ուսումնասիրում, ֆրանսերեն երգերի կատարում ։ Կատարված աշխատանքն էլ կներկայացնենք մեդիամիջավայրերում,կլոր սեղանների ,կրթական փոխանակումների ժամանակ։

Ստեղծագործ ճամբարականները

20191214_002614

Երկարացված օրվա ճամբարականների հետ շարունակում ենք Ամանորյա ծես․ուսումնական նախագիծը։Ճամբարականները հորինեցին ձմեռային հեքիաթ,նկարեցինք paint ծրագրով և տեղադրեցին իրենց բլոգներում։

Կարեն Ասլանյան

Արթուր Զալինյան

Աշոտ Փանոսյան

Լառա Պետրոսյան

Խեչոյան Ռաֆայել

Գագիկ Հակոբյան