Design a site like this with WordPress.com
Get started

Ուսումնական երրորդ շրջանի նախագծեր

Ուսումնական երրորդ շրջանի ընթացքում կիրականացնենք հետևյալ նախագծերը՝

Կոմպոստ բնապահպանական նախագիծ

Հեծանվավարություն

Մարզական խաղեր

Ձոն ուսումնական նախագիծ

Զատկի ծես․ուսումնական նախագիծ

Կոմպոստ բնապահպանական նախագիծ

Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա

Նախագծի շահառուներ՝ երկարացված օրվա 3-5-րդ դասարանի տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը՝

  1. Նվազեցնել աղբի առաջացումը
  2. Պարարտացնել հողը
  3. Սովորողների մեջ սերմանել «աղբի տեսակավորում» հասկացությունը

Նախագծի նկարագրություն՝

Օրվա վերջում խոհարարի հետ այն սննդի մնացորդները, որոնք չեն ուտում շներն ու ծովախոզուկները լցնել այգում մի փոսի մեջ և հողով ծածկել։

Ընթացքը՝

Երկարօրյայի ճամբարականները փորում են փոսը համապատասխան վայրում, բերում են դույլով կամ պատգարակով հող, սննդի մնացորդները խոհարարի մասնակցությամբ լցնում փոսի մեջ, ծածկում հողով։

Անհրաժեշտ պարագաներ՝ պատգարակ, սուր և տափակ բահեր, հող, ձեռնոցներ։

Արդյունքը՝ օրվա աշխատանքները լուսանկարել, տեսաձայնագրել, լուսաբանել և տարվա վերջում արդյունքը ներկայացնել Բնապահպանական հանրակրթական ստուգատեսին։

 

Նախագիծը մեկնարկվել է ամռանը, կոչվել է «Պարտիզպան խոհարարը»։

Նյութեր՝

Պարտիզպան խոհարարը՝ Հյուսիսային դպրոցից

Ճամբարի առօրյան ավարտվում է կոմպոստով

Ծիրանից կոմպոստ

Ձոն ուսումնական նախագիծ

Ձոն ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական          հմտությունների            զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դասասենյակ, ջերմոց-լաբորատորիա,խեցեգործարան, բակ

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Նախագծի իրականացման ընթացքը

Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին /նկարագրել, բնութագրել մայրիկներին/

Մայրիկագովք.

Ռադիոթողարկում՝ նվիրված մայրիկներին

Մայրիկների մոլորակ

Տեխնոլոգիա + մեդիա

Տոնական բացիկների պատրաստում /թղթային, էլեկտրոնային/

Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով

Բնագիտություն + մեդիա

Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: Ծաղկատունկ:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Երևանյան զբոսայգիներ՝ պլեներ, գարնանային զարթոնքի դիտարկում

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։

Զատկի ծես․ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք  սովորողներ

Նպատակը և խնդիրները՝

  • Սովորողներին ծանոթացնել Զատկական ծեսին, Զատկի խորհուրդներին ( ածիկ, ներկած ձու, չամչով փլավ ):
  • Զարգացնել բանավոր և գրավոր  խոսքը
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Ամրապնդել մեդիահմտությունները
  • Զարգացնել տեխնոլոգիակա հմտությունները
  • Հաղորդակցման կարողությունների զարգացում

Լեզվագործունեություն

  • Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում սովորողները սովորում են  զատկական ասիկներ, հանելուկներ,
  • Հորինում են զատկական  պատմություններ,  հանելուկներ

 

Տեխնոլոգիական գործունեություն

Պատրաստում ենք կավե զատիկներ

Գունավոր թղթերից, ժապավեններից զատիկներ, ճուտիկներ և զատկական բացիկներ պատրաստել

Զատկածառ

Ծեսից  առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով:

Մեդիահմտությունների կիրառում

Հորինած հանելուկները մուտքագրում են, paint ծրագրով նկարում ենք Զատկական պատկերներ, ուտեստներ:

Զատկական երգեր