Աուտիզմը հիվանդություն չէ,այլ ապրելակերպ

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքի թեման աուտիզմն էր։ Այս անգամ սեմինարը վարեցին երկարացված օրվա կազմակերպիչներ Նարինե Պողոսյանը  և Մարիամ Միրզոյանը։
Սեմինարի ընթացքում խոսեցին աուտիզմի հիմնական բնութագրի, ախտանշանների, դասակարգման, վախերի, պատճառագիտության և աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Սեմինարի ընթացքում ներկայացրեցին աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող խաղեր, ինչպես նաև ֆիլմեր։

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Դդմապատումներ

1579517870682

Կար չկար մի մկնիկ կար, այդ մկնիկը շատ էր սիրում ճամփորդել:  Մի օր նա  որոշեց, որ գնա մոտակա անտառը. նա հավաքեց իր իրերը և գնաց: Նա այդ օրը շատ հոգնած էր և ետ գալու ճանապարհը չհիշեց,  եկավ և հասավ չորս Կաղնիների մեջտեղը,նա որոշեց հենց այստեղ էլ գիշերել: Առավոտյան նա վեր վացավ և գնաց սունկ հավաքելու և ձուկ որսալու: Ճանապարհին նա փայտեր հավաքեց,երբ  վերադարձավ, շատ համեղ կերավ: Մկնիկը որոշեց ետ վերադառնալ, բայց ճանապարհը նա չէր հիշում. մկնիկը որոշեց փնտրել,եկավ գետի մոտ և տեսավ մի շատ մեծ դդում,մկնիկը որոշեց այդ դդմի մեջ իր տունը  սարքել: Մի որոշ ժամանակ պատրաստելուց հետո ունեցավ շատ հարմարավետ դդումից տուն:

Արթուր Զալինյան  Տնակ դդմի մեջ

Սամվել Աբգարյան  Դդումն ու լոլիկը

Սոֆի Մուրադյան Երազկոտ դդումը

Աշոտ Փանոսյան  Կորած դդումը

Կարեն Ասլանյան  Խեղճ դդում

Ռաֆայել Խեչոյան  Դդմի ծննդյան օրը