Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքի թեման աուտիզմն էր։ Այս անգամ սեմինարը վարեցին երկարացված օրվա կազմակերպիչներ Նարինե Պողոսյանը և Մարիամ Միրզոյանը։
Սեմինարի ընթացքում խոսեցին աուտիզմի հիմնական բնութագրի, ախտանշանների, դասակարգման, վախերի, պատճառագիտության և աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Սեմինարի ընթացքում ներկայացրեցին աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող խաղեր, ինչպես նաև ֆիլմեր։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի