Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ
Նպատակ` ինքնակրթության կազմակերպում
Ժամանակահատված՝ 16.03-20.03
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ,5-րդ դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ։
Մարմնամարզություն
1.մենակ կամ ընտանիքիդ անդամների հետ իրականացրու՛ բացօթյա մարմնամարզություն, հեծանվավարություն, նկարահանի՛ր ընթացքը, տեսանյութն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին։ susannapetrosyan@mskh.am
2.Եթե ունեք ընտրած մարզաձև,ուսումնասիրեք պատմությունը, պատասխանեք հարցերին
ա. Մարզաձևի ծագումը, ստեղծման տարին, ու՞մ կողմից, որտե՞ղ
բ. Մարզաձևը ե՞րբ է մուտք գործել Հայաստան
3. Սովորողը նկարում է փոքրիկ տեսանյութ և հղումն ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին։
ա. Ինչպիսի՞ մարզական գույք ունեք ձեր տանը և ինչպես եք այն կիրառում
4. Սովորողը հարցազրույց է վերցնում ընտանիքի անդամներից, կամ հարազատներից, ով մարզվել է որևէ մարզաձևով և ներկայացնում: