Մասնակիցներ՝ Առցանց — հեռավար ուսուցման 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 30-ից ապրիլի 14-ը
Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել առողջ ապրելակերպի նկատմամբ։
Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ, առցանց ուսուցման շրջանակներում առաջարկում եմ կատարել հետևյալ աշխատանքները.
Առողջ և առույգ մնալու համար, սիրելի՛ սովորողներ, առաջարկում եմ տեսադասերի միջոցով ստեղծել մարմնամարզական ֆլեշմոբերի փաթեթ։
Այս օրերում կարևորագույնը առողջությունն է, քանզի խորհուրդ եմ տալիս լինել մարզական վիճակում։ Չե՛նք ծուլանում և յուրաքանչյուր օր մարզվում եք բակում կամ ձեր ննջարանում, որտեղ պատուհանները լայն բացված են։
- Պատրաստեք տեսանյութ , որտեղ հեծանիվ եք վարում։ Հորդորե՛ք, խոսե՛ք հեծանվավարության կանոնների մասին, ընթացքում չմոռանաք, որ պետք չէ դիպչել ոչ մի բանի (պահպանելով անտիկորոնավիրուսի նորմերը )։
- Հարցազրույց վերցրեք ընտանիքի անդամներից կամ ծանոթներից, ով մարզվել է որևէ մարզաձևով և կներկայացնի ու կկիսվի իր խորհուրդներով :Պատրաստե՛ք տեսանյութ և տեղադրե՛ք ձեր բլոգներում։
Տեսադասեր Micrisoft teams հարթակում՝
4.1 դաս. երեքշաբթի 10։30-10:45
հինգշաբթի 10։30-10։45
4.2դաս. երկուշաբթի 11։00-11:15
չորեքշաբթի 11։00-11:15
5-րդ դաս. չորեքշաբթի 10։30-10:45
ուրբաթ 11։00-11:15
Իմ էլեկտրոնային հասցեն՝ susannapetrosyan@mskh.am