Հեռավար-առցանց ուսուցում ապրիլի 27-ից մայիսի 8-ը մարմնամարզություն

Մասնակիցներ՝ Առցանց — հեռավար ուսուցման   4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ,դասավանդողներ, ծնողներ

Ժամկետը՝ ապրիլի  27-ից- 30-ը

Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել առողջ ապրելակերպի նկատմամբ։

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  առցանց ուսուցման շրջանակներում յուրաքանչյուր օր միանում ենք Microsoft teams հարթակում և միասին կատարում առավոտյան մարմնամարզություն։

Առաջարկում եմ կատարել հետևյալ վարժությունները՝

Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ ,վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին:

Պետք է մեծ ուշադրություն դարձնել աչքերի խնամքին, քանի որ համակարգչին նայելիս դրանք հոգնում են: Կատարում ենք վարժություններ աչքերի համար:

 

Հարթաթաթության կանխարգելման վարժություններ — քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ:

Շնչառական վարժություններ- Ֆիզիկական վարժություններ կատարելիս շատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել և արտաշնչել:

Սողանցում հատակին, կամ որևէ բարձր հարթակի վրայով տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած, փորի վրա պառկած:

Հավասարակշռության վարժություններ — կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, կունկներին, ձեռքերի տարբեր դիրքերով:

Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ — կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:

Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից:

Աղբյուրը՝ Մարզական բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s