Մարմնամարզություն

2019-2020 ուսումնական տարին ինձ համար սկսվեց շատ լավ նորություններով։ Սեպտեմբերի առաջին օրերին իմացա, որ պետք է լինեմ 4-5-րդ դասարանների տրիաթլոնի կազմակերպիչը։ Այդ նորությունն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ես ինքս շատ եմ սիրում և՛ հեծանիվ վարել ,և ՛լողալ, և՛ վազք ու քայլք։

Ես շատ եմ սիրում սպորտը։ Մանկուց զբաղվել եմ սպորտով, եղել եմ ճկուն, ֆիզիկապես աչքի եմ ընկել իմ ուժով, բայց մեթոդապես վերապատրաստվել եմ կրթահամալիրում Նաիրա Հարությունյանի, Հայկուհի Հովհաննիսյանի  մարզական սեմինարների ժամանակ, որի ընթացքում  զարգացրել եմ ճկունություն, կոորդինացիա, ուժ, սովորել եմ շարժախաղեր, որոնք զարգացնում են արագություն, դիմացկունություն, ճարպկություն, ցատկունակություն, ձեռք եմ բերել նոր հմտություններ և կարողություններ։

Մարզվում են երկարացված օրվա կազմակերպիչները

Մարզվում ենք

Մարզական սեմինար

Այդ վերապատրաստումներն  ինձ թույլ են տալիս աշխատել սովորողների հետ անվտանգ և արդյունավետ։ Հետևում եմ Մարզական ուսումնական կենտրոնի գործունեությանը, օգտվում եմ իրենց առաջարկած նախագծերից։

Ուշադիր եմ լինում, որ սովորողների անվտանգությունն ապահովված լինի․ անհրաժեշտ նախապայմաններից է՝ մարզվողների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը: Հագնում ենք մարզահագուստ,մարզակոշիկ: Պարապում ենք հավաքված մազերով՝ բացառելով կոպիտ մազակալները, ժամացույցները, վզնոցները, ականջօղերը, ապարանջանները…

Մարմնակրթությունը  4-5-րդ դասարանում

Հյուսիսային դպրոցում  ուսումնական տարին մեկնարկեցինք էլ ավելի աշխուժությամբ ու ոգևորությամբ։ Դպրոցը համալրվեց նոր հեծանիվներով։ 4-5-րդ դասարանի սովորողներ հետ՝ ըստ նոր ուսումնական պլանի, մարմնակրթության դասերը անցկացրեցի  Հյուսիսային դպրոցում՝ օգտագործելով բոլոր հնարավոր հարթակները, դարձնելով դրանք մարզական։

Առանձնացնում եմ Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ իրականացրած  տրիատլոնի նախագծերը,երբ Հյուսիսային դպրոցից վազքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոցի հեծանվակայան, որտեղից վերցրեցինք հեծանիվներ, նաև վերհիշեցինք երթևեկության կանոնները։ Այնուհետև ուղևորվեցինք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ արդեն մեզ էին սպասում դպրոցի հեծանվորդները։ Միասին հեծանվային մրցաշար անցկացրեցինք,որից  հետո լողորդները գնացին լողալու։Ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած օր։

Ուսումնական մեր ակտիվ գործունեությանը չխոչընդոտեց անգամ  թագավարակը։ Մեր մարզական պարապմունքները տեղափոխեցինք  առցանց հարթակ։

Երբ կրթությունը ֆիզիկական միջավայրից տեղափոխվեց առցանց հարթակ, մի պահ մտածեցի, որ դժվար կլինի մարմնակրթությունն անցկացնել այդ հարթակում, քանի որ դժվար էի պատկերացնում ուսուցիչ-սովորող կապը տեսախցիկի տարբեր կողմերում, նույնիսկ անհանգստություն ունեի առաջին առցանց հանդիպման ժամանակ, բայց ամեն ինչ արդյունավետ ստացվեց։

Հեռավար -առցանց ուսուցման ընթացքում առողջ և առույգ մնալու համար տեսադասերի միջոցով ստեղծեցի մարմնամարզական ֆլեշմոբերի փաթեթ։

Սովորողները մեծ ոգևորությամբ են սպասում մեր  մարզական տեսադասերին։

Կարող եմ արձանագրել,որ սովորողներն ավելի ակտիվ են այս հարթակում, քան ֆիզիկական միջավայրում։

Ֆիզիկական վարժությունները, մարզումներն օգտակար են առողջության համար,այդ  վարժություններն օգնում են բարելավել նյութափոխանակությունը, իսկ  նյութափոխանակման բարելավման համար օգտակար են առավոտյան մարզանքները։ Առավոտյան մարզվելիս բջիջներն ավելի շատ թթվածին են ընդունում, նյութափոխանակությունն էլ ավելի է ակտիվանում։

Մարմնամարզության ժամանակ շարժումները նպաստում են ձեռքերի, ոտքերի, ուսերի, մեջքի, կրծքավանդակի և որովայնի մկանների զարգացմանը։

 

Հաշվի առնելով այն փաստը, որ առավոտյան մարզվելն ավելի մեծ արդյունք է տալիս, քան երեկոյանը,մենք մեր մարզական առցանց պարապմունքները սկսեցինք իրականացնել առավոտյան ժամերին։

Ավելի ոգևորվեցի, երբ մեր մարզական տեսադասերին միացան նաև ընտանիքի մյուս անդամները։ Միասին իրականացնում ենք ընտանեկան մարզական պարապմունքներ։

Սովորողների ընտանիքի անդամները  ակտիվ մասնակցում են տեսադասերին, մարզվում են և պատրաստում ընտանեկան տեսանյութեր՝

Մարմնամարզությունը անհրաժեշտ է առողջ եւ առույգ լինելու համար: Ընդ որում` դա կարելի է անել նույնիսկ առանց հատուկ մեթոդների կիրառման` ուղղակի մեծ ցանկությամբ, հստակ աշխատանքով։

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s