Մարմնամարզություն մայիսի 18-22-ը

Մասնակիցներ՝ Առցանց — հեռավար ուսուցման   4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ,դասավանդողներ, ծնողներ

Ժամկետը՝ մայիսի 18-ից- 22-ը

Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել առողջ ապրելակերպի նկատմամբ։

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  առցանց ուսուցման շրջանակներում յուրաքանչյուր օր միանում ենք Microsoft teams հարթակում և միասին կատարում առավոտյան մարմնամարզություն՝

  1. Օրը պարտադիր սկսվում է տան օդափոխմամբ: Տունը օդափոխում ենք օրվա մեջ մի քանի անգամ:
  2. Նախավարժանք՝ պարանոցից-ոտնաթաթ սկզբունքով:
  3. Գլուխկոնծիներ
  4. Ձգում հատակին
  5. Ցատկապարան

Առաջարկում եմ կատարել հետևյալ վարժությունները՝

Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ, վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին:

Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից:

Մարզանքը տեսանկարահանում եք, տեղադրում  ուսումնական բլոգում և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին՝susannapetrosyan@mskh.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s