Դիպլոմային նախագիծ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Պարտիզապուրակային աշխատանքներ մասնագիտություն

Թեմա՝ Տնկարանի և ծաղկանոցների ստեղծում

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

Ուսանողներ՝ Անժելա Բլեյան, Սուսաննա Պետրոսյան, Ալիսա Գևորգյան, Ազնիվ Մանուկյան

Թփերի տնկարան և ծաղկանոցների ստեղծում. Արտ միջավայր

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Տնկարան
  3. Ի՞նչ է պուրակը
  4. Սիենայի պուրակի ստեղծում
  5. Ի՞նչ  է ծաղկանոցը:  Պուրակի և ծաղկանոցի  բույսեր
  • Քրիզանթեմ(ոսկեծաղիկ)
  • Գայլարդիա
  • Գացանիա

 1.Ներածություն

Այս դիպլոմային նախագծի պաշտպանությունը նկարագիր է սեպտեմբեր ամսվանից  կատարված աշխատանքի, որի ընթացքում ես ձեռք եմ բերել մի շարք տեխնոլոգիական կարողություններ՝  սերմնացանի, ճեմուղիների ստեղծման, հողի պարարտացման մասին: Թեման  շատ հոգեհարազատ է, քանի որ տարատարիք սովորողների հետ աշխատել ենք այգեգործության բնագավառում: Կրթահամալիրին շրջապատող կանաչ տարածքների մեջ ծաղկած միջամտությունը պակասում է և ոչ միայն կրթահամալիրի, այլ մայրաքաղաքի և այլ քաղաքների շրջակա միջավայրում: Ամեն անգամ հանդիպելով աչք շոյող ծաղկային օազիսներ ցանկություն է առաջանում լինել մասնակից նման օազիսների ստեղծմանը և սովորելով պարտեզապուրակային գործ մասնագիտության «Այգեպան» բաժնում:  Ինձ հնարավորություն ընձեռնվեց կատարել  և ստեղծել հրաշալի ծաղկած պուրակները, իսկ ձեռք բերած փորձը սիրով կփոխանցենք մեր սաներին:
Ուզում եմ կարևորել նաև Սիենայի  հրապարակ  նախագիծը,  և այդ ընթացքում ճեմուղիների ստեղծումը, որը հնարավորություն է տալիս  սովորողներին իրենց ձեռքերով տրավերտինե քարերով արահետ ստեղծել:
Պուրակի խնամքը ենթադրում էր սովորողների հետ ամենօրյա ժրաջան աշխատանք՝ մոլախոտերի հեռացում, հողի փխրեցում, սերմերի ցանում:

2. Տնկարան
Տնտեսություն (կամ տնտեսության մի մաս), որտեղ աճեցվում են պտղատու ծառատեսակների, խաղողի վազի, դեկորատիվ և անտառային ծառատեսակների ու թփերի տնկիներ և սերմնաբույսեր։

Մեր տնկարանում աճեցվում են պտղատու ծառատեսակների,  բարբարիսի, վայրի  խաղողի  և  քրիզանթեմի տնկիներ ։

Բարբարիս

Կծոխուր սովորականը (Berberis vulgaris) ծորենազգիների ընտանիքին պատկանող, ուժեղ ճյուղավորվող թուփ է, հասնում է 2-3 մ բարձրության։ Ճյուղերը ծածկված են մինչև 2 սմ երկարությամբ` սովորաբար եռաբաժան փշերով։ Պտուղները երկարավուն, օվալաձև, կարմիր, թթվահամ հատապտուղներ են, 2 կամ երբեմն 3 սերմերով։ Հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Տարածված է Իջևանի, Ստեփանավանի, Մարտունու, Վայքի անտառների բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ բլուրների արևոտ լանջերին։ Գրանցված է «Կարմիր գրքում»։ Մշակվում է այգիներում։ Ավագ սերնդի մարդիկ, անշուշտ, հիշում են կծոխուրից պատրաստված «Մոմպաս» կոնֆետները։ Կծոխուրի (այլ անվանումներն են` ծորենի, զրիշկ, ռուսերեն` բարբարիս) բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ և պարունակում են ալկալոիդներ։ Արմատներից առանձնացվել է բերբերինի բիսուլֆատը, որն արտադրվում և վաճառվում է դեղատներում։ Տերևներում պարունակվում են մինչև 88,5 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), 39 մգ վիտամին E, պտղակալման շրջանում` 47-54 մգ կարոտին։ Չհասունացած պտուղներում կա մոտ 6 տոկոս ենթավիտամին A, վիտամին C, սապոնին, օրգանական թթուներ, պեկտին, մինչև 6 տոկոս շաքար, վիտամին E, հանքային աղեր։ Կծոխուրի զանգակաձև ծաղիկներից մեղուները հավաքում են ծաղկահյութ և ծաղկափոշի։ Մեղրը ոսկեգույն է և բուրավետ։ Կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թրոմբոզի, երիկամաքարային հիվանդության դեպքում։ Հին Հնդկաստանում «կարամելի ծառի» պտղից պատրաստել են արյունը մաքրող բալասան։ Հույները կարծել են, որ կծոխուրի թուփը երջանկություն և հաջողություն է բերում։ Տիբեթում համարվում է, որ կծոխուրի բույսից ստացված պատրաստուկները կանխարգելում են ծերացումը։ Ժամանակակից բժշկությունը կիրառում է տերևի ոգեթուրմը` որպես լեղամուղ միջոց հեպատիտների և լեղաքարային հիվանդության, և որպես արյունարգել միջոց` արգանդից արյունահոսության դեպքում։ Վերջին տարիներին հայտնաբերվել է, որ լեղամուղ հատկություններ ունեցող ալկալոիդ բերբերինն օգնում է ազատվել ծխախոտի և ալկոհոլի հանդեպ կախվածությունից։ Պտուղները խորհուրդ է տրվում ուտել երիկամների և միզապարկի բորբոքման, ռևմատիզմի և լյարդի հիվանդությունների դեպքում։ Ոգեթուրմ. (Tinctura folic Berberis vulgaris). 20 գ տերևը 21 օր թրմեք 100 մլ օղու մեջ` սենյակային պայմաններում, մութ տեղում, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք 14-20 օր։ Թուրմ. Մանրացրեք տերևը, 1 ճ/գ (10 գ) չոր հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, ծածկեք տարան և 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։ Պահպանման ժամկետը 48 ժամ է։ Արթրիտ. 20 գ կծոխուրի թարմ պտուղը 24 ժամ թրմեք 500 մլ եռջրում` ջերմապահի եջ։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։ Չոր պտուղը թրմեք 1։50 հարաբերությամբ։ Շաքարախտ` ծարավը հագեցնող թուրմ. Մանրացրեք կծոխուրի ծաղիկը։ 1 թ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Ծարավը հագեցնում է նաև պտղի ջրային թուրմը։ Կծոխուրի օգտակարությունը քրոնիկ սթրեսի դեպքում տարբերում են կարճատև և քրոնիկ սթրեսը։ Սուր սթրեսն օրգանիզմի բնական արձագանքն է կարճատև վտանգների հանդեպ, որոնց դեպքում արյան մեջ ավելանում է ադրենալին և կորտիզոլ հորմոնների քանակությունը։ Սթրեսի դեպքում կարճատև ժամանակով (վայրկյաններից` մինչև մի քանի րոպե) արգելափակվում են իմունային ռեակցիաները և օրգանիզմի բնականոն գործունեությունը, քանի որ բոլոր ուժերը կենտրոնանում են արտաքին վտանգի հաղթահարման ուղղությամբ։ Սուր սթրեսը վտանգավոր չէ առողջության համար, քանի որ ադրենալինի և կորտիզոլի բաղադրությունը կարճ ժամանակ անց իջնում է միջինից ցածր մակարդակի, և արյան մեջ ավելանում է երջանկության հորմոնի` էնդորֆինի, պարունակությունը։ Այլ է պատկերը քրոնիկ սթրեսի դեպքում, գիտնականները կարծում են, որ այն «կուտակվում» է տարիքի հետ, սակայն կարող է զարգանալ նաև շատ արագ, օրինակ` հարազատ մարդու կորստի դեպքում։ Քրոնիկ սթրեսը հանգեցնում է օրգանիզմի դիմադրողականության թուլացմանը և առաջացնում է ծերացում։ Ռուս գիտնական Վ. Մ. Դիլմանն իր «Большие биологические часы» գրքում ցույց է տվել, որ կորտիզոլի արհեստական ներարկումն արագացնում է օրգանիզմի ծերացումը։ Ստացվում է, որ այն հորմոնը, որն օգնում է մարդուն սուր սթրեսի դեպքում հաղթանակով դուրս գալ դժվար իրավիճակներից, կարող է դառնալ երկարատև հիվանդության կամ արագ ծերացման պատճառ։ Կորտիզոլ պարունակող դեղերով բուժում են ասթման, արթրիտները, միոպատիան և այլ աուտոիմունային հիվանդություններ, որոնց դեպքում իմունային համակարգն արտադրում է օրգանիզմի բջիջները քայքայող հակամարմիններ։

Վայրի խաղող
Վայրի խաղողը (A.quinuefolia Mich.) մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կինոմոնակարմրավուն երանգ։ Արագաճ բույս է, բարձրությունը հասնում և երբեմն անցնում է 10 մ-ից։ Կառչող բույս է բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին սակայն հենարանի կարիք է զգում։

Մշակում
Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Հաջորդ տարի գարնանը դրանք անջատում են միմյանցից և որպես ինքնուրույն բույս տնկում համապատասխան հողամասերում, 30-40 միջբուսային տարախությամբ։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15-20 սմ երկարությամբ, յուրաքանչյուր կտրոնի վրա թողնելով 3-4 աչք, և ջերմատանը կամ ջերմոցում տնկում են այգու ավազախառը հողում։

  1. Ի՞նչ է պուրակը.

 Պուրակ, կանաչապատ ոչ մեծ տարածք (0, 1-2, 0 հա) բնակավայրերի հրապարակներում, փողոցներում և առանձին շենքերի մոտ։ Նախատեսվում է կարճատև հանգստի և ճարտարապետական ձևավորման համար։ Այն ըստ քաղաքաշինական իրավիճակի կարող է ունենալ միայն ճարտարապետական համալիրը ձևավորող, լրացնող դեր՝ առանց անմիջական մոտեցման հնարավորության (Սպանդարյանի անվան հրապարակը Երևանում)։ Պուրակի հատակագծային լուծումը կարող է լինել ինչպես կանոնավոր՝ երկրաչափական (Մարսյան դաշտը Լենինգրադում), այնպես էլ ազատ՝ բնապատկերային (Երևանի օպերայի և բալետի թատրոնի պուրակ)։ Պուրակի ճարտարապետական հորինվածքի կարևոր տարրերն են քանդակներըհուշարձանները, ջրավազանները, շատրվանները, ծաղկանոցները և բարեկարգման այլ հնարքներ։ Դրանք ճարտարապետորեն լրացնում և հարստացնում են արդի բնակավայրերի արհեստական միջավայրը:

4. Սիենայի պուրակ ստեղծում
2019  թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր աշխատել ենք սովորողների հետ,
Նախագիծ՝
Հյուսիսային դպրոց. Սիենայի հրապարակ

Արդյունքները՝
Փոքրիկ պարտիզպանները
Սիենայի հրապարակի բարեկարգման աշխատանքներ
Սիենայի հրապարակի շարունական աշխատանքները
Բնագետները՝ Սիենայի հրապարակում
Աշխատում ենք Սիենայի հրապարակում
Սիենայի հրապարակի աշխատանքները
Սիենայի հրապարակի եռուզեռը
Շարունակում  ենք աշխատել Սիենայի հրապարակում
Խաղողատունկ Սիենայի հրապարակում
Սիենայի հրապարակի այսօրվա աշխատանքները
Սիենայի հրապարակի աշխատանքները
Աշխատում ենք Սիենայի պուրակում
Բարեկարգման աշխատանքներ Սիենայի պուրակում
Հյուսիսում նորամուտ էր. Սիենայի հրապարակ

5. Ինչ է ծաղկանոցը:  Պուրակի և  ծաղկանոցի բույսեր
Քրիզանթեմ
Քրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների(բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայում և Աֆրիկայում։

0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներստանալու նպատակով։
Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից  մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև  և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով, այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:

Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ  ժողովրդականություն են վայելում, մշակվում են ամենուրեք:

Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`  

  • Մոնակո (Princesse Alice deMonaco)  սորտը աչքի է ընկնում ձյունաճերմակ խոշոր ծաղիկներով:
  • Քուին Մերի (Queen Mary)  սորտի ծաղիկները սպիտակ են, լրիվ բացված ժամանակ գնդաձև,պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած:
  • Մոն Բլանը(Mont  Blanc) սպիտակ է, խոշոր, գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում:
  • Օլիվյեն (Olivier) խոշոր, բաց մանուշակագույն  ծաղիկ է, պսակաթերթիկները թեքված են դեպի վեր,  բարձրահասակ է:
  • Հոկտեմբերյան արև (Soleil d’ October  ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով, ծաղկում է վաղ:
  • Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ, որոնք ուշ են բացվում:
  • Ոսկյա անձրև(La  oluie d’or) սորտը մանրածաղիկ է`  դեղին-ոսկեգույն:
  • Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է `  փայլուն տերևներով:
  • Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը (Efiektol), որի ծաղիկը խոշոր է և դեղին:

Քրիզանթեմը  դյուրին է աճեցնել

Այս  սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում, որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին, որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:
Աղբյուր` Ankakh.com

Ոսկե աշնան ծաղիկքրիզանթեմ 

Քրիզանթեմը հնագույն ժամանակներից իշխանության խորհրդանիշ է եղել. 16 ծաղկաթերթ ունեցող դեղնաոսկեգույն ծաղիկը պատկերված է Ճապոնիայի Միկադոյի անձնական կնիքի վրա։ Ճապոնիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը Քրիզանթեմի շքանշանն է, այն պատկերված է երկրի պետական էմբլեմի եւ դրամի վրա։
Քրիզանթեմը ճապոնացի կամիկաձեների նվիրվածության եւ անձնազոհության խորհրդանիշն է եղել։

Քրիզանթեմը Chrysanthemum աստղածաղկավորների ընտանիքի բույս է։ Եվրոպայի եւ բարձրլեռնային եւ ալպիական գոտիներում հանդիպում է C.Alpinum տեսակը, որը մշակվում է ալպինարիումներում, դրա արտաքին ծաղկաթերթերը սպիտակ են, իսկ ներքինները` դեղին խողովակաձեւ։ Ժամանակակից տեսակները ստացվել են հնդկական եւ չինաճապոնական C.Cindicum եւ C.morifolium տեսակներից, սելեկցիոն աշխատանքների հետեւանքով որոշ տեսակների մոտ խողովակաձեւ ծաղիկները բացակայում են, իսկ եզրային լեզվակավոր ծաղկաթերթերի թիվը մեկ ծաղիկի վրա կարող է լինել 70-ից ավելի։ Քրիզանթեմ թարգմանաբար նշանակում է` ոսկեգույն, այն ծաղկում է օգոստոսի վերջից, դիմանում սառնամանիքներին եւ երբեմն կարող է ուրախացնել իր բազմերանգ գույներով եւ բուրմունքով նույնիսկ ծննդյան օրերին։

Քրիզանթեմը ոսկե աշունի զարդն է համարվում։ Ճապոնիայում մինչեւ մեր օրերը պահպանվել է մի ավանդույթ, երբ երեկոյան բացված ծաղիկը ծածկում են կտորով եւ առավոտյան դրա վրա իջած բուրումնավետ ցողով մաքրում դեմքը։ Ըստ հին հավատալիքների` այս արարողությունը պարգում է առողջություն եւ երկարակեցություն։ Եվրոպայում քրիզանթեմը սկսել են մշակել 18-րդ դարում` որպես դեկորատիվ բույս այգիները եւ բնակարանները զարդարելու համար։ Տարածված է C.carinatum տեսակը, որն առատորեն ծաղկում է ամռանը, այն ցածր բույս է, որը հարմար է տնային պայմաններում աճեցնելու համար։ Հայտնի է, որ ճապոնացիները երկիր մոլորակի ամենաերկարակյաց բնակիչներն են, հետաքրքիր է, որ նրանց սննդակարգի անբաժան մասն է կազմում նաև քրիզանթեմը։ Այս հրաշալի բույսի մեջ պարունակվում են բազմաթիվ օգտակար նյութեր` բետա-կարոտին, կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ։ Ծաղիկները եւ տերեւները հարուստ են ածխաջրերով, ճարպով, պրոտեինով, պարունակում են նիկոտինաթթու, B խմբի այլ վիտամիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, միայն բույսին բնորոշ գլյուկոզիդ եւ եթերային յուղ։

Ուտելի քրիզանթեմն ունի տերեւաբանջարային բույսերին բնորոշ հատկություններ, պարունակում է քլորոֆիլ եւ օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար։ Բուժիչ նպատակներով օգտագործում են փոքր ծաղիկներ ունեցող քրիզանթեմի տեսակները։ Բույսից ստացված եթերային յուղերը շատ երկրներում օգտագործում են Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու համար։ Հիվանդն ամեն օր մի քանի անգամ պետք է տրորի մատներով բույսի տերեւիկը եւ խորը շնչի տարածվող հաճելի դառնահոտությունը։

Քրիզանթեմը կիրառվում է ստամոքսի եւ աչքի հիվանդությունների, միգրենի, ալկոհոլիզմի, ոսկրախտի դեպքում։ Ունի նաեւ լուծողական, ախորժակը լավացնող հատկություն։ Ժողովրդական բժշկության մեջ քրիզանթեմի թարմ ծաղկաթերթերն օգտագործվում են մրսածության, վերքերի, ուռուցքների, գլխացավի բուժան համար։

– Քրիզանթեմի տերեւները մթերելուց առաջ չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Մթերված հումքը ավելացնում են ուտեստներին, մատղաշ, թարմ տերեւները նույնպես ավելացնում են աղցաններին, ուտում են ինչպես հում, այնպես էլ եփված վիճակում։ Սննդի մեջ օգտագործում են նաեւ բողբոջները։ Արեւելքում հարգի է քրիզանթեմի գինին.

Դեղատոմսեր

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց.

1 թ/գ քրիզանթեմի ծաղկաթերթերը թրմեք 200 մլ եռջրի մեջ 1 ժամ, խմեք 50-ական մլ, սնվելուց

1 ժամ անց։ Թուրմն օգտակար է հասարակ հերպեսի, պարկինսոնի հիվանդության, դեղնախտի, գլխացավի, ականջներում աղմուկի դեպքում։

Պարոդոնտոզ. 2 թ/գ տերեւները թրմեք 200 մլ եռջրում, քամեք, կատարեք ողողում։

Ցավ ծնկներում. Մանրացրեք 2 խոշոր քրիզանթեմի ծաղիկը, 24 ժամ թրմեք 100 գ (գոլացրած, հեղուկ) մեղրի մեջ։ Քնելուց առաջ խառնուրդն ամրացրեք ծնկներին։

Ոսկրախտ. Հարեք 1 ճ/գ թարմ, մանրացրած ծաղկաթերթերը 100 գ թթվասերի հետ, բաժանեք 3 մասի, կերեք առավոտյան, ցերեկը եւ երեկոյան։ Օգտակար է նաեւ մրսածության դեպքում։

Օրգանիզմը մաքրող, հակաուռուցքային միջոց. Խառնեք կեսական թ/գ քրիզանթեմի եւ լորենու չորացրած, մանրացրած ծաղիկները։ Թրմեք 200 մլ եռջրի մեջ մինչեւ հովանալը, բաժանեք 2 մասի, խմեք առավոտյան եւ երեկոյան։ Թուրմն ունի միզամուղ, քրտնաբեր հատկություն։

Ձեռքերի դող (տրեմոր). Թրմեք քրիզանթեմի 5 ծաղկաթերթերը 400 մլ եռջրի մեջ։ Կատարեք ձեռքերի լոգանք գոլ թուրմով մինչեւ հովանալը։

  1. Գայլարդիա

Գայլարդիա

20190617_120628

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է` ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկայից:

Տերևները երկարավուն  օվալաձև են, լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր: Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև  կամ միայն և խողովակաձև   խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է` դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր: Հանդիպում են կիսալիաթերթիկ  և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր: Լուսասեր է,  և  բավականին երաշտադիմացկուն, լավ է աճում և առատորեն ծաղկում հումուսով ու սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում: Բույսի բարձրությունը չի  անցնում 50-60 սմ-ից:
Բազմանում է սերմերի միջոցով, որոնք նպատակահարմար է ցանել մայիսին` անմիջապես բաց գրունտում:
Բազմամյա  գայլարդիաներից կարելի է նշել հիբրիդայինը (Gaillardia hybrida): Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի: Ունի նաև կոմպակտ, ցածրաճ  այլատեսակ` մինչև 40 սմ բարձրությամբ: Ծաղիկները խոշոր են` մինչև 10-12 սմ տրամագծով: Սերմերը  ցանում են  ապրիլին` կիսատաք ջերմոցներում: Սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում և ապահովում լույսով ու խոնավությամբ: Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո  բույսերը դաշտ են տեղափոխում: Պիտանի են լանդշաֆտային ձևավորումների համար:

աստղածաղկավորների ընտանիքին:

  1. Գացանիա

Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները՝

  • Երկարացողուն (բազմամյա է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սմ-ի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված):

Ցանքը կատարում են ջերմոցներում, ապրիլի երկրորդ կեսին: Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում:  Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը: Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը: Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են: Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ): Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s