Ֆրանսերեն լեզվի ընտրությամբ գործունեության դասընթացի ծրագիր

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ֆրանսերեն
Առարկայական ծրագիր
2020-2021 ուստարի Շարունակել կարդալ “Ֆրանսերեն լեզվի ընտրությամբ գործունեության դասընթացի ծրագիր”

Ամառային ճամբար․ամփոփում

Ամփոփում եմ ամառային ուսումնական ճամբարի իմ ղեկավարած շաբաթը։

Շաբաթվա ընթացքը բավականին հետաքրքիր անցավ և՛ ճամբարականների, և ՛ինձ համար։

Ամփոփումը ներկայացում եմ ըստ օրերի կատարած լուսաբանումների՝

Օր առաջին

Ուրախ ճամբար

Օր երկրորդ

Հյուսիսի ուրախ լողափը

Օր երրորդ

Չորեքշաբթի օրվա եռուզեռը ճամբարում

Օր չորրորդ

Հյուսիսի ամառային լողափնյա ճամբար

Օր հինգերորդ

Ճամբարային լողափ

Ճամբարային լողափ

Այսօր ամառային ճամբարիս շաբաթվա վերջին օրն էր, որն անցավ շատ հագեցած և ուրախ։

Ընկեր Անուշի հետ վարեցինք հեծանիվ, որից հետո ընկեր Քնարիկը ճամբարականների համար ընթերցեց << Ծուռ Դավիթը>>։

 Ընկեր Անժելայի հետ ճամբարականները  խնամեցին տնկարանը, կապեցին իպոմեաները, այնուհետև հեռացրեցին ծաղկանոցների մոլախոտերը:

Դե իսկ ամառվա շոգին մենք զովացանք մեր լողավազանում՝ խաղացինք Վարդավառ և ջրային խաղ՝ Բոբիկ-տոտիկ։

 

 

Հյուսիսի ամառային լողափնյա ճամբար

Այսօր ամառային ճամբարի չորրորդ օրն է։ Մարզական պարապմունքից հետո խնամեցինք մեր միջավայրը, շախմատ խաղացինք, և քանի որ ճամբարականների լավ օրվա սկիզբը, ընթացքն ու ավարտը լողալն է, որին նրանք անդադար ձգտում են, սկսեցինք լողալ։

Հյուսիսի ամառային լողափնյա, խաղային ճամբարում ընկեր Հասմիկի հետ խաղացինք ազգային խաղ՝ Կոպալ կոպալ՝

Չորեքշաբթի օրվա եռուզեռը ճամբարում

Այսօր ճամբարային օրը սկսեցինք մարզանքով,որից հետո ջրեցինք կանաչ լանջերը,նախաճաշեցինք և գնացինք ուսումնական Ագարակ։ Այնտեղ շփվեցինք կենդանիների հետ,նրանց կերակրեցինք,որից հետո ձիավարեցինք։

Քայլքով վերադարձանք Հյուսիսային դպրոց,որտեղ մեզ էր սպասում մեր սիրելի լողավազանը՝

Ճամբարային ուրախ գործունեությանը միացավ Անի Միրզոյանը, ում օգնությամբ ճամբարականների հետ իրականացրինք լողափնյա մաթեմատիկական խաղ՝ Լողացող թվեր։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցինք խաղին։

Հյուսիսի ուրախ լողափը

Այսօր ճամբարային մեր օրը սկսեցինք առավոտյան մարզանքով, մի լավ մարզվելուց հետո խնամեցինք շրջակա միջավայրը, ջրեցինք կանաչ լանջերը։

Նախաճաշելուց հետո եկավ ճամբարականների լողի ժամը։Մի լավ լողալուց հետո իրականացրեցինք կավագործություն և տեխնոլոգիական աշխատանք։

Ավելին՝ տեսանյութում

Ուրախ ճամբար

Այսօր ճամբարիս առաջին օրն էր,որն անցավ հագեցած և ուրախ։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով,մարզվեցինք,որից հետո ջրեցինք մեր կանաչ լանջերը։Եվ եկավ ճամբարականների սիրած լողալու ժամը։Նրանք լողավազանում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։

Ավելին՝ տեսանյութում

Լրացուցիչ կրթության փառատոնային ճամբար. 13.07-17.07

20190606_154219

Լրացուցիչ կրթության փառատոնային ճամբարի կազմակերպման նախագիծ

Հյուսիսային  դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, ստեղծագործել, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել, երգել-պարել… Շարունակել կարդալ “Լրացուցիչ կրթության փառատոնային ճամբար. 13.07-17.07”

Ճամբարային ընդհանուր պարապմունք

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի ճամբարականներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ…

Ժամանակահատվածը՝  Հուլիսի 13-17

Ժամը` 9:00-9:30

Վայրը՝Հյուսիսային դպրոց

Պատասխանատու՝  Սուսաննա Պետրոսյան

Ծրագրում՝

Շաբաթվա ունկնդրումներ՝

Ուրախ մարմնամարզություն 1Ուրախ մարմնամարզություն  2

Կոմիտասյան երգեր

«Կոտ ու կես»

«Հոյ, նազան»

«Զար, զընգը»

« Արևների  շարք»

«Հոյ, նազան»

«Զար, զընգը»

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»

Օտարալեզու երգեր՝

Շաբաթվա ճամբարային ֆլեշմոբեր՝

Շաբաթվա ազգային պարեր՝