Ծանոթացում Միջին դպրոցի ֆրանսերենի ընտրությամբ սովորողների հետ

Հանդիպում-  սեպտեմբերի 14

Հանդիպման վայրը և ժամը — ժամը՝ 10։00,Միջին դպրոց՝ փառատոնային պուրակ

Նպատակ՝

  • Ծանոթություն ֆրանսերեն լեզվի ընտությամբ սովորողների հետ
  • Ինչու՞ են ընտրել ֆրանսերեն  լեզուն
  • Ներկայացնում նախագծերը և նյութերը

Արդյունքը՝

Ունենալ նյութեր բլոգում և կայքում

 

Օրը Հյուսիսում

Հյուսիսում օրն աշխատանքային էր: Առավոտյան կարճ քննարկումից հետո, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Դասավանդողների մի մասը կատարեց Հարավարեւելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույցը:

Տեսանյութ՝

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Օգոստոսի 20, օրվա լուսաբանում

Հյուսիսի դասավանդողներով  օրը սկսեցինք շրջայցով: Ընկեր Քնարիկի հետ քննարկեցինք անելիքները, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Կատարեցինք Հարավարեւելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցը սովորականից մարդաշատ էր, քանի որ 4-5-րդ դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր, մեզ էին միացել նաև Արևմուտքի ճամբարականները և համատեղ նախագիծ էին իրականացնում քանդակի դպրոցում: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք և մշակեցինք համայնքի հետ կապված անելիքները:

Ֆոտոշարը՝ Դիանա Գևորգյանի

Օգոստոսի 19, օրվա լուսաբանում

Այսօր՝ օգոստոսի 19-ին, մանկավարժական աշխատողներով արձակուրդից  վերադարձանք մեր բնականոն աշխատանքի՝ պահպանելով պարետով սահմանված կանոնները: Օրը սկսեցինք ջերմաչափումով, ձեռքերը ախտահանելով, կատարեցինք աշխատանքի բաժանում, որպեսզի խուսափենք կուտակումներից և յուրաքանչյուրս անցավ իր գործին: Իրականացրեցինք բակային, պարտիզապուրակային խնամքի աշխատանքներ, ճեմուղու ստեղծման համար կատարեցինք նախապատրաստական աշխատանքներ, աշխատողների մի խումբ խնամեց ներսի բույսերը, ընդմիջումից հետո մշակեցիք որոշ նախագծեր:

Ֆոտոշարը՝ Դիանա Գևորգյանի