Սեպտեմբերի 14-18-ի աշխատակարգ

Սեպտեմբերի 14

Սովորողների դիմավորում,ջերմաչափում

Սեպտեմբերի 15-18-ը

Լող, լողափնյա խաղեր

Կավագործություն

Մարզական խաղեր

Սեպտեմբերի 15, երեքշաբթի

13:35 —14:00 — Ճամբարականների դիմավորում,  հանգստի ժամ
14:00 —15:00 — լող
15:00— 15:30 —  բակային խաղեր
15:30—16:00— ճաշ
16:00—16:30—հեծանվավարություն
16:30-17:00 —Դասասենյակի դասավորում,  ճամբարականներ ճանապարհում

Սեպտեմբերի 16, չորեքշաբթի

13:35 — 14:00 — Միջավայրի խնամք։
14:00 — 15:00 — լող
15:00— 15:30 —    նկարչություն
15:30—16:00—   ճաշ
16:00—16:30—-  Մարզական խաղեր
16:30-17։00—    Դասասենյակի դասավորում,  ճամբարականների ճանապարհում

Սեպտեմբերի 17, հինգշաբթի

13:35 —14:00 — Ճամբարականների դիմավորում, ընդհանուր մարմնամարզություն
14:00 —15:00 — լող
15:00 — 15:30 —տեխնոլոգիական աշխատանք
15:30—16:00-ճաշ
16:30-17:00 — Դասասենյակի դասավորում,ճամբարականների ճանապարհում

Սեպտեմբերի 18, ուրբաթ

13:35 —14:30 — Ճամբարականների դիմավորում,մարմնամարզություն
14:30 —15:00 — լող,լողափնյա խաղեր
15:00 — 15:30 — հեծանվավարություն
15:30—16:00— ճաշ
16:00—16:30— կավագործություն
16:30-17։00— Դասասենյակի դասավորում,  ճամբարականների ճանապարհում

Հիգենայի պահպանման ուղեցույց

  • Ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա միջավայրում
  • Ճամբարականները իրենց հետ պարտադիր ունենում են շշով ջուր, ախտահանիչ սփրեյ, խոնավ և չոր անձեռոցիկ
  • Դիմակ (եթե ծնողը ցանկանում է, որ երեխան դիմակ կրի)
  • Ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է: Եթե ծնողը ցանկանում է, կարող է երեխայի հետ մեկանգամյա օգտագործման սպասք ուղարկել
  • Օրվա վերջում ճամբարականները նորից ջերմաչափում են
  • Եթե ճամբարականը տրանսպորտից չի օգտվում, ծնողը պետք է սպասի մուտքի մոտ

Լող,լողափնյա խաղեր

Մասնակիցներ՝  ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

  • նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը,
  • նպաստել լողի հմտությունների զարգացմանը,
  • իրականացնել լողփնյա խաղեր,
  • կատարել լողացատկ և մարզանք ջրում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ,
  • ռետինե գլխարկ,
  • լողաթափեր,
  • լողի ակնոց,
  • դույլեր, պլաստմասե բաժակներ:

Իրականացվող խաղեր

Խաղ 1

Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2

Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Խաղ 3

Պարանից  թելերով որոշակի հեռավորության վրա կախում ենք տարբեր չափսերի ջրով լի տարաներ, որոնց միջև ընկած հեռավորության մեջ պետք է կարողանան տեղաշարժվել ճամբարականները: Հնարավորինս այնպես պետք է անել այդ գործողությունը, որ մարմնի որևէ մասը  չկպնի տարաներին:

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում