Մարզական խաղեր

Նախագծի մասնակիցներ՝

երկարացված օրվա տարատարիք սովորողներ

Նպատակը՝ սովորել նոր ու հետաքրքիր մարզական խաղեր, որոնք զարգացնում են արագություն, ճարպկություն։

Անհրաժեշտ մարզական գույք՝  գնդակներ, օղակներ, կողովներ

Խաղեր՝ որ շարքն ավելի արագ

  1. Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը
  2. Ամեն շարքից երկու հոգի կանգնում են հակառակ ուղղությամբ՝ պահելով զույգ շարֆեր։ Երրորդները վազելով գալիս են և ցատկում վրայից, շրջանցում, անցնում տակից, շրջանցում, անցնում միջով, վերադառնում շարք, հարվածում ընկերոջ ձեռքին։
  3. Շարքերը մրցում են այսպես՝ առաջինները նապաստակի ցատկերով, երկրորդները սարդի քայլքով, երրորդները՝ արջի ու վերադառնում վազքով։ Հերթականությունը չխախտել։
  4. Նույնը՝ զույգ-զույգ։
  5. Երեքական օղակներ դնել իրարից հավասար հեռավորության վրա։ Ցատկ երկու ոտքով օղակի մեջ, ցատկ օղակից դուրս՝ ոտքերը ուսերի լայնությամբ բացված։
  6. Երկու խաղավար կանգնում են իրենց խմբերի դիմաց՝ բռելով կողովները։ Գնդակը հերթով փորձում են նետել կողովի մեջ, իսկ խաղավարը փորձում է ամեն կերպ գնդակը բռնել կողովով։