Մասնակիցներ՝ Առցանց — հեռավար ուսուցման 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ,դասավանդողներ, ծնողներ
Ժամկետը՝ հոկտեմբերի19-ից- 30-ը
Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել առողջ ապրելակերպի նկատմամբ։
- Օրը պարտադիր սկսվում է տան օդափոխմամբ: Տունը օդափոխում ենք օրվա մեջ մի քանի անգամ:
- Նախավարժանք՝ պարանոցից-ոտնաթաթ սկզբունքով:
- Գլուխկոնծիներ
- Ձգում հատակին
- Ցատկապարան
Առաջարկում եմ կատարել հետևյալ վարժությունները՝
- Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ ,վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին:
- Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել:
- Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ:
- Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ և պտույտներ, կարելի է կատարել փակ աչքերով:
- Հարթաթաթության կանխարգելման վարժություններ — քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ:
- Շնչառական վարժություններ- Ֆիզիկական վարժություններ կատարելիս շատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել քթով և արտաշնչել բերանով:
- Սողանցում հատակին, կամ որևէ բարձր հարթակի վրայով տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած, փորի վրա պառկած:
- Հավասարակշռության վարժություններ — կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, կունկներին, ձեռքերի տարբեր դիրքերով:
- Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ — կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
- Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից:
- Մարզվում ենք
Վարժությունները՝Նաիրա հարությունյանի բլոգից