Հեծանվավարություն մենթոր ուսուցչի հետ

Այսօր հեծանվավարության պարապմունքը այլ էր։ Մեզ էր միացել հեծանվասպորտի մեր նոր ուսուցիչը՝ ընկեր Հրայրը։ Նրա մենթորությամբ այսօր ևս մեկ անգամ անդրադարձանք հեծանվորդի կերպարին, անվտանգության նորմերին։ Լսելով ընկեր Հրայրի փոխանցածը, սովորողները անցան դրանց կիրառմանը։ Ավելին՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի

Պատրաստում ենք խաղողի դոշաբ

Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում 3.2 դասարանի սովորողների հետ այսօր պատրաստեցինք խաղողի դոշաբ: Արդյունքը կցուցադրենք ցուցադրություն-վաճառքի օրն, իսկ հասույթը կփոխանցեք հիմնադրամին:

Տարաների պիտակավորում

Այսօր մեր պատրաստած դոշաբը լցրեցինք փոքրիկ տարաների մեջ, հետո ընկեր Տաթևի օգնությամբ պիտակավորեցինք՝ բերելով ապրանքային տեսքի։ Պատրաստվում ենք «Ցուցահանդես վաճառքի»։

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի