Ձոն մայրիկիս

Մասնակիցներ՝Միջին դպրոցի ֆրանսերենի ընտրության խումբ

Նախագծի նպատակը՝

•Բանավոր խոսքի զարգացում

•Թարգմանչական հմտությունների ձեռքբերում

•Բառապաշարի հարստացում

Նախագծի ընթացքը՝

•Սովորողների հետ միասին կընտրենք մայրիկների համար բանաստեղծություններ,

• կձայնագրենք և կտեղադրենք բլոգում

Փետրվար ամսվա հաշվետվություն

Հեծանվավարություն

Ուրախ լող

Թումանյանական հեքիաթների կերպարների նկարազարդում

Սահադաշտում

Հյուսիսի լողորդները

Երկարացված օրվա կազմակերպիչների երաժշտական սեմինար

Հյուսիսի համերաշխ համայնքը

Լողում ենք

Ճամփորդություն՝

Փետրվարի 2 — Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց

Սահադաշտում

Հերթապահություն Մայր դպրոցում՝

04.02.21 11.02.21 18.02.21 25.02.21

Հերթապահություն Հյուսիսային դպրոցում՝

02.02.21 09.02.21 16.02.21 23.02.21

Փոխարինել եմ Ռիմա Քեքեջյանին՝ փետրվարի 4-ին և 5-ին

Հյուսիսի համերաշխ համայնքը

Շաբաթօրյա ուրախությունը ծնողական համերաշխ համայնքի գույնն ուներ։ Հյուսիսի ծնողական համայնքի այս շաբաթի օրակարգում էր մարզական պարապմունքը և ջերմոցում բույսերի խնամքին ուղղված աշխատանքը։ Օրը սկսեցինք քայլքով՝ Հյուսիսային դպրոցից սարալանջով դեպի մարզասրահ։ Իսկ մեր ամենօրյա ճանապարհն այսօր սպիտակ հեքիաթի միջով էր՝ ձյուն էր տեղում։ Ծնողական համայնքի ներկայությունը ընտանիքներով էր՝ զինված համապատասխան մարզական հանդերձանքով։Մարզասրահում մի լավ մարզվելուց, տաքանալուց  հետո սկսեցինք գլուկոնծիների շարքը։ Մեծ էր հրճվանքը, քանի որ շատերը անհիշելի ժամանակներից չէին “խաղացել” գլուկոնծի։Մարզասրահում էստաֆետային խաղերից հետո ծնողական խումբը ծանոթանալով հեծանվային կանոններին սկսեց հեծանվավարության պարապմունքը։ Առաջիկայում պատրաստվում ենք մասնակցել հեծանվաերթի։ Մարզական օրն ամփոփեցինք սեղանի թենիսի շուրջ։ Կհանդիպենք…

Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի

Թումանյանական հեքիաթների կերպարների նկարազարդում

Թումանյանական օրեր.ուսումնական նախագծի շրջանակներում երկարացված օրվա ճամբարականները ընկեր Տաթևի հետ իրականացրին թումանյանական կերպարների նկարազարդումներ։