Շախմատ․ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ:

Նպատակը և խնդիրները՝ 

  • Նպաստում է համագործակցելու և միմյանց օգնելու կարողությունների զարգացմանը
  •  Հմուտ խաղացողները օգնում են իրենց թույլ խաղացող ընկերներին, կամ սովորեցնում են խաղալ
  • Զարգացնում է տրամաբանական մտածողությունը, օգնում է արագ մտածել, խաղի ընթացքում դժվար իրավիճակներում լուծումներ գտնել

Ընթացք 

  • Ընտրվում են խաղացող զույգերը և սկսվում է խաղը: Հմուտ խաղացողները օգնում են իրենց մյուս ընկերներին, ծանոթացնում են խաղի կանոններին, խաղաքարերին և միավորներին: Խաղի ավարտից հետո զույգերը փոխում են իրենց խաղընկերների և շարունակում են խաղը:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Ուսումնական առաջին շրջանի նախագծեր

Երկարացված օր՝

Լող,լողափնյա խաղեր

Մարզական խաղեր

Հեծանվավարություն

Այց ուսումնական Ագարակ. նախագիծ

Ֆրանսերեն լեզվի ընտրությամբ գործունեություն՝

Բարի գալուստ ֆրանսերենի խումբ

Հաղորդակցվում ենք ֆրանսերեն

Les symboles de la France

Դեկտեմբերյան նախագիծ

Կրթական պարտեզի խնամք .հերթապահություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի ճամբարականներ,  դասավանդողներ

Ժամկետը՝ հուլիս, օգոստոս

Աշխատանքի նկարագրություն՝

  • Հյուսիսայի դպրոցի կրթական պարտեզի խնամք, բարեկարգում
  • Պուրակների մոլախոտերի մաքրում և խնամք,
  • Խաղողի վազերի մշակում և կապում,
  • Ծաղկանոցների խնամք,
  • Լանջերի և մագլցող բույսերի խնամք
  • Սենյակային ծաղիկների  խնամք  և  ջրում

Անհրաժեշտ աշխատանքային գործիքներ՝

  • Բահ, փոցխ, ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • Ցնցուղներ, խողովակ
  • Արևապաշտպան գլխարկ