Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիների և դասավանդողների մեծ խումբ իրականացրեցին ճամփորդություն դեպի Կոշ:
Մինչ բարձունքը հաղթահարելը, Աղջկա բերդը նվաճելը՝ առավոտյան ուսումնական ժամերգություն իրականացրեցինք Կոշի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (13-րդ դար):
Բարձունքը նվաճելուց, այնտեղ միասնական երգ, ընթերցումներ իրականացնելուց հետո քայլեցինք դեպի Սբ. Վարդանի աղբյուր (ասում են՝ 5-րդ դար), որի սառնորակ, անմահական ջուրն իսկական փրկություն էր կեսօրվա տապից: Աղբյուրի մոտ՝ հսկա ընկուզենու տակ իրականացրեցինք պարերգեր, կոմիտասյան ընթերցումներ:
Տեսանյութը՝ Քրիստինե Շահբազյանի