Ուսումնասիրություն. Տնային ուսումնական աշխատանք

Նպատակը՝

  • քննարկել տնային ուսումնական աշխատանքի կազմակերպումը և բովանդակությունը կրթահամալիրի դպրոցներում
  • մշակել տնային ուսումնական աշխատանքի բովանդակությանն ու կազմակերպմանը ներկայացվող պահանջներ, ուղեցույց

Տևողությունը՝ նոյեմբերի 5-15

Ուսումնասիրության առարկան՝ դասավանդողների, սովորողների բլոգները

Դասավանդողների բլոգում.

  • Տնային ուսումնական աշխատանքի վերաբերյալ դասավանդողների գրառումները ինչպե՞ս, որտե՞ղ են հրապարակված (շաբաթվա աշխատակարգերում, նախագծերում, առանձին փաթեթով):
  • Հանձնարարված տնային ուսումնական աշխատանքը դասարանում արվածի շարունակությունն է, թե՞ այլ նախագիծ է կամ աշխատանք:
  • Սովորողն ունի՞ ընտրություն՝ ընտրելու առաջարկված աշխատանքներից իր նախընտրածը
  • Տնային ուսումնական աշխատանքը պարտադի՞ր է, ուղղված է բոլորի՞ն, թե՞ խմբի, անհատի:
  • Դասավանդողների բլոգներում հրապարակվա՞ն են սովորողների կատարած տնային ուսումնական աշխատանքների արդյունքները:
  • Տնային ուսումնական աշխատանքի բովանդակությունը (ընթերցողական, ստեղծագործական, հետազոտական, մեխանիկական- վարժություններ, այլ )
  • Եթե կան տնային ուսումնականաշխատանքի փաթեթներ, ապա դրանք համապատասխանու՞մ են  գործող կարգին

Սովորողների բլոգներում.

Յուրաքանչյուր դասարանից պատահականության սկզբունքով ընտրել 3 սովորողի բլոգ

  • Բլոգում ինչ-որ կերպ առանձնանու՞մ է տնային ուսումնական աշխատանքը
  • Կա՞ բաժին հենց տնային ուսումնական աշխատանքի համար
  • Տնային ուսումնական աշխատանքի բովանդակությունը (ընթերցողական, ստեղծագործական, հետազոտական, մեխանիկական- վարժություններ, այլ )

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s