Համատեղ նախագիծ. Ազգային խաղեր

Համագործակցություն Նարինե Պողոսյանի հետ

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականների

Նպատակը և խնդիրները

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային խաղերի իրականացում
  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
  • ազգային մշակույթի, խաղերի յուրացում
  • համագործակցային կարողությունների զարգացում

Ակնկալվող արդյունքը՝

  • Սովորողը կճանաչի մեր ազգային, բակայի խաղերը
  • Կկարողանա ինքնուրույն կազմակերպել խաղերի իրականացումը

Իրականացվող խաղերի նկարագրությունները՝

1․Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է։ Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

2․ Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը
դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս
խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:
Պապը հարցնում է.
-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

3․

Մուկ — կատու

Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s