Բնության թանգարանում

Հյուսիսային դպրոցի բնագետ-հայրենագետների  ջոկատով  այցելեցինք  Բնության  թանգարան:
Շրջեցինք թանգարանում, ծանոթացանք պահվող նմուշներին, կարմիր գրքին: Կարմիր գրքում  գրանցվում  են  այն կենդանիները,  որոնք անհետացման վտանգի տակ են: Սովորողները ունեցան հետաքրքիր և ուսուցողական հաճելի ուսումնական ճամփորդություն, ավելացնելով գիտելիքները բուսական և կենդանական աշխարհի մասին: