Ամիսը՝ Փետրվար
Նպատակը՝ հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:
Խնդիրները՝
․ Մարզական հմտությունների կիրառում
․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն Ազատ վարժություն
շարք, վազք, նախավարժանք:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
պարկեր
կոներ
պարան
Ընթացքը`
Խաղ 1. Յուսաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Սաները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Սաները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, գնդակը միմյանց քցելով պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող, զիգզագաձեւ անցնելով կոների միջով վազում եւ անցնում է նաեւ օղակի միջով։
Խաղ 5. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։
Արդյունքը՝ Տեսանյութի և ֆոտոների տեսքով կհրապարակվի իմ և սովորողների բլոգներում