Bonne fête

Մանան Առաքելյան

Նատալի Տագեսյան

Չարչյան Աշոտ

Ինեսա և Էլիզաբեթ

Մարիա Մարտիրոսյան

Մարգարեան Ատրինա

https://youtube.com/shorts/9yZLol5XuZs?feature=share

Հանրային աուդիտ. նախագիծ

Հիմք՝ լաբորատորիայի ուղեցույց։

Նախագծի ընթացքը՝ մարտ-մայիս ամիսներ, ուսումնասիրման տարիները՝ 2021-2022 թթ

Երկարացված օրվա ճամբարի սովորողներ

Պատասխանատու՝ Սուսաննա Պետրոսյան

Նախագիծն ըստ փուլերի՝

  • Ճամբարականների թիվն ըստ ամիսների
  • Ցուցանիշային գրանցումներ

Ընթացքը՝

Նախագիծը կիրականացնենք Հյուսիսային դպրոց-պարտեզի համար

Աուդիտի ամփոփումը՝

  • Ընթացիկ նախագծային ամփոփումներով, նյութեր, բլոգային հրապարակումներ, ցուցանշային արդյունքներ
  • Կլոր սեղան-ներկայացում

Մարտի 25

մանկավարժական ճամբարի առցանց-հեռավար աշխատանք

10։00՝ մանկավարժական խորհրդով առցանց քննարկում․ ուսումական պլան/ մուտքը հղումով/

Բլոգային աշխատանք. մարտի 28-ապրիլի 1-ի ուսումնական օրացույց-աշխատակարգեր, ուսումնական նյութեր

Մարտի 21-25-ի հեռավար-առցանց նախագծերի արդյունքների ամփոփում

Մարտ ամսվա ամփոփումներ

Ապրիլ ամսվա նախագծերի հրապարակում

Մանկավարժական ճամբար. օր չորրորդ

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսեցինք միջավայրի, դասասենյակների մաքրման աշխատանքներով։ Այնուհետև քանդակի դպրոցում  Ալիս Գևորգյանի հետ շարունակեցինք կիրառական իրերի մշակման և գունավորման աշխատանքները։ Օրվա երկրորդ հատվածում մասնակցեցինք մարզական ակումբի պարապմունքին։

Ավելին՝ տեսանյութում

տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր երրորդ

Հյուսիսային դպրոց-պարտեզում նախատեսված աշխատանքներն ընթանում են օրացույցին, անհատական աշխատակարգին համապատասխան:

Մանկավարժական ճամբարի 3-րդ օրը շատ հագեցած էր։ Դասասենյակների, միջավայրի խնամքին հաջորդեց քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի հետ աշխատանքները։ 2022-2023 ուս տարվա դասվարները «Մուտք»-ի ճամբարի նախագծով աշխատում էին վեց տարեկանների հետ։

տեսանյութը՝ Ալինա Աղասյանի

Ճամբարային անցուդարձ

Մանկավարժական գարնանային բաց ճամբարը շարունակվում է:

Հյուսիսային դպրոցում օրն սկսեցինք միջավայրի խնամքով:

Ապա ստեղծեցինք աշխատանքային փոքր խմբեր. մի խումբը «Մեխ» պուրակն էր մաքրում կուտակված աղբից, մի այլ խումբ Խաղողի և գինու դպրոցում գինի էր շշալցնում, մյուսներն էլ աշխատում էին Քանդակի ակումբում:

Այսօր կրթահամալիրը հյուրընկալել էր Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմէզեանին: Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի, արևմտահայերեն և արաբերեն դասավանդող Հուրի Աթթարյանի, քոլեջի լուսանկարչության բաժնի ուսանողների ուղեկցությամբ կրթահամալիրով շրջայցից հետո Մայր դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոսի հետ:

տեսանյութը՝ Քրիստինե Շահբազյանի