Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթվա ամփոփում

Հեծանվային ստուգատես

Հեծանվավարություն, գլդորիկավարություն, չմուշկավարություն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Կավագործություն

Միջավայրի բարեկարգման աշխատանքներ

Աշխատակարգ 16.05-20.05.22

Հեծանվային ստուգատես

Մարզատոն սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Մարզատոն սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, համագործակցային նախագիծ 3.3 դաս.

Բնապահպանական աշխատանք,միջավայրի խնամք

Այց ուսումնական Ագարակ . նախագիծ

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 16.05-20.05.22”

Մարզատոն սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Օրը՝ մայիսի 20, ժամը 10:00-11։00
Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 3․2 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Կարինե ՄամիկոնյանԱզնիվ Մանուկյան, Սուսաննա Պետրոսյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր
  • Հեծանվավարություն

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Հեծանվավարություն, գլդորիկավարություն, չմուշկավարություն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Հեղինակային մանկավարժության 17-րդ հավաքի շրջանակում այսօր 2.2 դասարանի սովորողների հետ իրականացրեցին հեծանվաերթ դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ: Սովորողներն իրենց հետ վերցրել էին նաև անհատական չմուշկներ։ Եկեղեցու բակում մի լավ հեծանիվ, չմուշկ և ինքնագլորներ վարեցինք, ինչպես նաև էստաֆետային խաղեր խաղացինք։

Տեսանյութը՝ Անահիտ Կիրակոսյանի