Մարմնակրթության հունիսյան ճամբարի նախագիծ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի բակ, բացօթյա լողավազան


Ժամանակահատվածը՝  հունիս 1-10


Մասնակիցներ՝ 12-րդ ջոկատ


Նպատակը՝ իրականացնել լողափնյա մարմնամարզական պարապմունքներ


Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, լողափնյա էստաֆետային խաղեր


Մարմնամարզական վարժություններ՝


1.Շարային վարժություններ՝ 

Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավասար, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև»


2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝

Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ:

Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/:

Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով

Վարժություններ գնդակով՝

կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ:

Շնչառական վարժություններ՝

 /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.


Լողավազանից օգտվելու կաննոները՝


Առավոտյան մինչ լողավազանը բացելը կարգի են բերում և ջրում խիճը, այնուհետև լվանում լողավազանի ծածկը:
Նախքան լողավազան մտնելը անհրաժեշտ է ցողվել:


Անհրաժեշտ պարագաներ՝


Լողազգեստ
Սրբիչ
Ակնոց
Աղջիկները պարտադիր ռեզինե գլխարկ
Հողաթափ
Լողափնյա էստաֆետային խաղեր՝


Խաղ 1․
Յուրաքանչյուր թիմի մասնակից գնդակը ձեռքին լողալով պետք է հասնի լողավազանի մյուս կողմում դրված օղակի մոտ ,գնդակը դնի օղակի մեջ և հետ գա։Հաղթում է այն թիմը, որը շուտ է հասնում։


Խաղ 2․
Մասնակիցները բաժանվում են թիմերի։ Յուրաքանչյուր թիմի մասնակից ունենում է իր մոտ մեկական տարրա ջրով լի։ Գլխավերևով անցկացնելով պետք է ջրով լի տարրան դատարկի մյուս մասնակցի տարրայի մեջ այնպես, որպեսզի ջուրը քիչ թափվի։ Հաղթում է այն թիմը, որի տարրայի մեջ ամենաշատ ջուրն է մնում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s