Երկուշաբթի
Շարունակել կարդալ “Լողավազանների հերթապահություն”Day: 29.05.2022
Հյուսիսի լողափի բացումը
Ամառային լողափի բացում
Օր՝ մայիսի 30
Ժամ՝ 11.00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք
Ծրագրում
Լողափնյա տոնախմբություն
- Ջրի, անձրևի երգեր, պարերգեր-Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ
Հոյ, Նար, Նար
Հոյ Նար՝ գյովնդ
Կուժն առա
- Թաց ռիթմիկ ֆլեշմոբ-Դելիբ՝ Պիցցիկատո
- Լողազգեստների և լողափնյա պարագաների ցուցադրություն, շքերթ-Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան և ընկերներ
- Լողազգեստներով պար
Նպատակը և խնդիրները՝
- նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը,
- նպաստել լողի հմտությունների զարգացմանը,
- իրականացնել լողափնյա խաղեր,
- կատարել լողացատկ և մարզանք ջրում:
Անհրաժեշտ պարագաներ՝
- լողազգեստ,
- ռետինե գլխարկ,
- լողաթափեր,
- լողի ակնոց,
- դույլեր, պլաստմասե բաժակներ:
Լողում ենք ըստ ժամանակացույցի։
Իրականացվող խաղեր
Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:
Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։