Լրացուցիչ կրթության փառատոնային ճամբարի կազմակերպման նախագիծ
Հյուսիսային դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, ստեղծագործել, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել…
Ճամբարի ղեկավար՝ Սուսաննա Պետրոսյան
Նախագծի տևողությունը` 01.08.2022-05.08.2022
Նախագծի իրականացման վայրը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հյուսիսային դպրոց-պարտեզ
Նախագծի մասնակիցներ` ճամբարականներ
Էլ. Հասցե՝ susannapetrosyan@mskh.am
Հեռ.`099694477
Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ. 010.73.52.10
Ճամբարի գործունեությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09.00-16.00
Ճամբարականն իր հետ ունենում է ․
- Շշով ջուր
- Ախտահանիչ սփրեյ
- Լողազգեստ
- Չսահող, ռետինե հողաթափեր
- Սրբիչ
- Լողի գլխարկ /աղջիկներ/
- Արևապաշտպան գլխարկ
- Սեղանի խաղեր
- Հուլիսյան պլեների մասնակցություն
Նախագծի նպատակը և խնդիրները
- Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ, ճամբարականների ստեղծական, ամառային ուրախ միջավայրի ապահովում
- Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում
- Լողալու, մարզվելու, ճամփորդելու, նկարելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
- Գործունեության տարբեր ձևերի միջոցով ստեղծագործական մտքի, երևակայության, բանավոր խոսքի զարգացում