2022-2023 ուսումնական տարվա ծրագիր

Հեծանվավարություն

շուրջտարյա նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողներ

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Սովորողների մոտ զարգացնել  հեծանիվ վարելու  հմտությունները և կարողությունները:
  • Նպաստել  առողջ ապրելակերպի զարգացմանը, ֆիզիկակական ակտիվության  և ճկունության զարգացմանը։

Ընթացքը՝

  • Նախ  սովորողների հետ իջնում ենք բակ, ապա հիշեցնում ենք հեծանվավարության կանոնները
  • Ընտրում ենք համապատասխան հեծանիվները, ապա նրանք բաժանվում են խմբերի և  սկսում են վարել
  • Անհրաժեշտության դեպքում օգնում ենք սովորողներին

Արդյունքում՝

  • Սովորողը սկսում է ինքնուրույն հեծանիվ վարել
  • ավելի ճկուն և համարձակ է դառնում

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Լող, լողափնյա խաղեր

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողներ

Նպատակը և խնդիրները՝

  • նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը,
  • նպաստել լողի հմտությունների զարգացմանը,
  • իրականացնել լողափնյա խաղեր,
  • կատարել լողացատկ և մարզանք ջրում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ,
  • ռետինե գլխարկ,
  • լողաթափեր,
  • լողի ակնոց,
  • դույլեր, պլաստմասե բաժակներ:

Իրականացվող խաղեր

Խաղ 1

Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2

Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Լողի ուղեկցում

Ուսումնական ճամփորդություններ

Փոխարինումներ՝ ըստ կարգի

Խմբագրում է

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s