Ամառային լողափնյա ճամբարն առանձնանում է իր կարևորությամբ, ճամբարականը պետք է իմանա լողի կանոնակարգը,ունենա անհրաժեշտ պարագաները, պետք է լինի լողափնյա ճամբարին համապատասխան հագնված։
Ամառային լողափնյա ճամբարի իմ նախագծերը փորձել եմ համեմատել,գտնել նմանություններ, տարբերություններ ,առավելություններ ինձ հաջորդող ճամբարի ղեկավարի՝ Անահիտ Կիրակոսյանի լողափնյա ճամբարի նախագծերի հետ։
Նմանություններ
•Օրը սկսում ենք ընդհանուր պարապմունքով, որին հաջորդում է միջավայրի խնամքը։
•Լող, լողափնյա խաղեր, որը լողափնյա ճամբարի գլխավոր, անփոխարինելի մասն է կազմում։
•Մարզական, բակային խաղեր
•Ուսումնական Ագարակ, ձիավարություն
Տարբերություններ
• Անահիտ Կիրակոսյանի ճամբարային նախագծում հանդիպեցի կինոդիտման, մուլտֆիլմի դիտման, որը ես չէի ներառել իմ նախագծում, դրանց փոխարեն իրականացրել եմ բացօթյա տեխնոլոգիական աշխատանք, կավագործություն։
•Իրականացրել եմ հեծանվավարություն Հյուսիսային դպրոց-պարտեզի հեծանվաուղիով, իսկ Անահիտն իրականացնելու է հեծանվաերթ դեպի սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։