Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սուսաննա Պետրոսյան
Օրը՝ նոյեմբերի 30
Ժամը՝ 11:00-13:30
Վայրը՝ «Պլանետարիում», Անգլիական այգի (Խորենացի 22/2)
Նպատակը՝
- «Տիեզերք» ուսումնական նախագծի ամփոփում
- Քայլք, զբոսանք քաղաքային այգում
- «Արևից այն կողմ» ուսումնաճանաչողական ֆիլմի դիտում
Խնդիրները
- Ճամփորդական կանոնների կիրառում։
- Արեգակնային համակարգի, տիեզերքի մասին տեղեկության դիտում համացանցից, ուսումնասիրում ուսումնաճանաչողական ֆիլմերի օգնությամբ։
- Ուսումնասիրելու, բացահայտելու կարողության զարգացում։
- Նոր տեղեկատվական նյութի յուրացում։
- Տեսնելու, լսելու, համեմատելու կարողության ձևավորում։
Ճամփորդության նկարագրություն
Սովորողների հետ «Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում տարբեր տեղեկատվական աղբյուրներից առանձնացված ուսումնական նյութերի օգնությամբ ծանոթացել ենք տիեզերքի, արեգակնային համակարգի մոլորակների, տիեզերական այլ մարմինների հետ։ Ձեռք բերած տեղեկություններով կայցելենք Պլանետարիում՝ դիտելու երկու ուսումնական ֆիլմ տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին: Ճամփորդությունից հետո կհամեմատենք մեր իմացած և նոր ձեռք բերած տեղեկությունները (ի՞նչ գիտեինք, նյութերից ի՞նչն էր հավաստի, ի՞նչ նոր բան իմացանք)։
Ֆիլմի դիտումից հետո Անգլիական այգում կշրջենք, կընթերցենք աշնանային բանաստեղծություններ, կերգենք կոմիտասյան երգեր`
«Կաքավ»
«Լորիկ»
«Էսօր ուրբաթ է»
Արդյունքում ստեղծված պատումները, տեսանյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։
Նախահաշիվ՝
Սովորողի մուտքավճար՝ 1000 դրամ
Տրանսպորտ՝ 8000 դրամ
Վճարող՝ ծնողական համայնք