Աշխատակարգ սեպտեմբերի 5-9-ը

Սեպտեմբեր ամսվա նախագծեր՝

Լող,լողափնյա խաղեր

Հեծանվավարություն

Բնապահպանական աշխատանք,միջավայրի խնամք

Երկուշաբթի- ուրբաթ

09.00-09.15- ընդհանուր պարապմունք

09.20 -13.35 լող, հեծանվավարություն ըստ դասացուցակի

Դեպի Թեժառույք

Հյուսիսային  դպրոցի  4-րդ  դասարանի  սովորողների  հետ քայլեցինք  դեպի սուրբ  Երրորդության եկեղեցու  մոտ, քանի որ  մեզ  սպասում  էր  հետաքրքիր  ճամփորդություն  դեպի  Թեժառույք:

Դե  ինչ  շարժվեցինք,  իրականացրեցինք քայլք դեպի  Թեժառույքի  վանական  համալիր,  հասնելուն  պես իրականացրեցինք  ժամերգություն, շրջակա  միջավայրի խնամք, խաղացինք  և  ունեցանք  հետաքրքիր  օր:  Ավելին՝  տեսանյութում:

Ամառային լողափնյա ճամբար. առցանց քննարկում

Ամառային լողափնյա ճամբարն առանձնանում է իր կարևորությամբ, ճամբարականը պետք է իմանա լողի կանոնակարգը,ունենա անհրաժեշտ պարագաները, պետք է լինի լողափնյա ճամբարին համապատասխան հագնված։

Ամառային լողափնյա ճամբարի իմ նախագծերը փորձել եմ համեմատել,գտնել նմանություններ, տարբերություններ ,առավելություններ ինձ հաջորդող ճամբարի ղեկավարի՝ Անահիտ Կիրակոսյանի լողափնյա ճամբարի նախագծերի հետ։

Նմանություններ

•Օրը սկսում ենք ընդհանուր պարապմունքով, որին հաջորդում է միջավայրի խնամքը։

•Լող, լողափնյա խաղեր, որը լողափնյա ճամբարի գլխավոր, անփոխարինելի մասն է կազմում։

•Մարզական, բակային խաղեր

•Ուսումնական Ագարակ, ձիավարություն

Տարբերություններ

• Անահիտ Կիրակոսյանի ճամբարային նախագծում հանդիպեցի կինոդիտման, մուլտֆիլմի դիտման, որը ես չէի ներառել իմ նախագծում, դրանց փոխարեն իրականացրել եմ բացօթյա տեխնոլոգիական աշխատանք, կավագործություն։

•Իրականացրել եմ հեծանվավարություն Հյուսիսային դպրոց-պարտեզի հեծանվաուղիով, իսկ Անահիտն իրականացնելու է հեծանվաերթ դեպի սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։

Ամառային լողափնյա ճամբար օգոստոսի 1-5-ի հաշվետվություն

Ամառային լողափնյա ճամբար. օր առաջին

Ամառային լողափնյա ճամբարի երրորդ օրը

Ամառային լողափնյա ճամբարի երրորդ օրը

Ամառային լողափնյա ճամբար.օր չորրորդ

Ամառային լողափնյա ճամբար.օր հինգերորդ

Ամառային լողափնյա ճամբար.օր հինգերորդ

Այսօր ճամբարային շաբաթվա վերջին օրն էր։ Ճամբարականների հետ վարեցինք հեծանիվ, նախաճաշեցինք, լողացինք, կավով աշխատեցինք, վերջում վայելեցինք սառը ձմերուկ։