
Ամառային լողափնյա ճամբար. օր առաջին
Ամառային լողափնյա ճամբարի երրորդ օրը
Ամառային լողափնյա ճամբարի երրորդ օրը
Այսօր ճամբարային շաբաթվա վերջին օրն էր։ Ճամբարականների հետ վարեցինք հեծանիվ, նախաճաշեցինք, լողացինք, կավով աշխատեցինք, վերջում վայելեցինք սառը ձմերուկ։
Ամառային լողափնյա ճամբարի չորրորդ օրն է այսօր։ Լողափը բացելուց, միջավայրը խնամելուց և մարզվելուց հետո գնացինք Ագարակ, որտեղ մենք ձիավարեցինք, նախաճաշեցինք և քանի որ շատ շոգ եղանակ էր, որոշեցինք լողալ նաև Ագարակի լողավազանում։
Ավելին՝
Այսօր ճամբարը հագեցած էր մի շարք գործունեությամբ։ Միջավայրի խնամք ենք իրականացրել, նախաճաշել ենք, լողացել ենք, կավից գեղեցիկ կերպարներ ենք ստեղծել։
Ավելին՝
Այսօր ամառային լողափնյա ճամբարում ունեցանք շատ լավ օր։ Ճամբարականների հետ խնամեցինք միջավայրը, ջրեցինք սենյակային բույսերը, իրականացրեցինք այլընտրանքային նկարչություն և իհարկե լողացինք։
Ավելին՝
Այսօր ունեցանք շատ հագեցած և հիանալի ճամբարային օր։ Սկսեցինք լողափի բացումից, կատարեցինք շրջակա միջավայրի խնամք, մարզվեցինք, որից հետո մեզ էր սպասում մեր շողշողուն լողավազանը։ Մի լավ լողալուց ու զովանալուց հետո իրականացրեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ հյութի ձողիկներից պատրաստեցինք պղպջակների համար գեղեցիկ ֆորմաներ։
Ավելին տեսանյութում՝
Լրացուցիչ կրթության փառատոնային ճամբարի կազմակերպման նախագիծ
Հյուսիսային դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, ստեղծագործել, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել…
Ճամբարի ղեկավար՝ Սուսաննա Պետրոսյան
Նախագծի տևողությունը` 01.08.2022-05.08.2022
Նախագծի իրականացման վայրը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հյուսիսային դպրոց-պարտեզ
Նախագծի մասնակիցներ` ճամբարականներ
Էլ. Հասցե՝ susannapetrosyan@mskh.am
Հեռ.`099694477
Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ. 010.73.52.10
Ճամբարի գործունեությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09.00-16.00
Ճամբարականն իր հետ ունենում է ․
Նախագծի նպատակը և խնդիրները